Jump to content

Բելլայի ծառը (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելլայի ծառը
Տեսակգրական ստեղծագործություն
ՆկարազարդողJirina Marton?
Երկիր Կանադա
Հրատարակման տարեթիվ2009

Բելլայի ծառը, մանկական պատկերազարդ գիրք՝ գրված Ջանեթ Ռասսելի կողմից և նկարազարդված՝ Ջիրինա Մարթոնի կողմից։ Այն հրատարակել է «Groundwood Books»-ը 2009 թվականին Կանադայում։ 2009 թվականին «Բելլայի ծառը» մանկական գրական-նկարազարդ գրքի համար պարգևատրվել է Գեներալ-նահանգապետի գրական մրցանակով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլայի տատիկը՝ Նանը, «կռացած» է։ Բոլոր հատապտուղները, որ նա ցանկանում էր հավաքել, հիմա ծածկված են ձյունով։ Եվ բացի դրանից, շուտով Ամանոր է, և նա դեռ չունի տոնածառ։ Բելլան Նանին հարցնում է,թե արդյոք նա կարող է ծառ կտրել իրենց համար, բայց Նանը չի հավատում, որ փոքրիկ «սխալը» կարող է կացինը հաղթահարել։ Այն բանից հետո, երբ Բելլան ապացուցում է, որ ինքը մեծ է, ուժեղ, խելացի, լավ կողմնորոշվող, Նանը տալիս է նրան կացինը։ Բելլան և նրա մեծ շունը՝ Բրունոն, ճանապարհ են ընկնում՝ տոնածառի համար։ Առաջին գտած ծառը լաստենի էր։ Բելլան ծառին նստած ջունկոյին հարցնում է, թե արդյոք կարող է իր Նանի համար այդ ծառը տանել։ Ջունկոն համաձայնում է, քանի որ կարող էր գալ երգել ծառի վրա Ամանորին։ Երբ Բելլան ծառը տուն է բերում, Նանը ասում է նրան, որ դա ճիշտ ծառը չէր։ Նրանք, այնուամենայնիվ, զարդարում են այն, և Նանը Բելլային սովորեցնում է մի երգ, որը կհիշեցներ նրան փնտրել մշտադալար ծառ։

Հաջորդ օրը Բելլան և Բրունոն գնում են մշտադալար ծառի հետևից։ Բելլան գտնում է եղևնի և խոստանում ծառի վրա նստած չիկադիին, որ նա Ամանորին կարող է գալ երգել։ Հենց Նանը վերջացնում է Բելլային պատմելը այն մասին, որ եղևնին Նոր տարվա ծառը չէ, նրանք տեղադրում են այն լաստենու թփի մոտ և զարդարում։ Նանը Բելլային մեկ այլ երգ է սովորեցնում, որը կօգներ ամանորյա ծառ գտնել։

Առավոտյան Բելլան և Բրունոն նորից ճանապարհ են ընկնում ամանորյա ծառի որոնումների համար։ Նրանք տուն են բերում սոճի՝ խոստանալով խաչկտուցին, որ նրանք ուրախ կլինեն, եթե նա երգի Ամանորին։ Նանը դեռ հուսալքված էր։ Նրա կարծիքով՝ սոճին Նոր տարվա համար չէ։ Նրանք մնացած զարդարանքներով զարդարում են ծառը։ Նանը չափազանց տխուր էր, որ Բելլային ևս մի երգ տար։ Նա Բելլային ասում է դադարեցնել այդ որոնումները, քանի որ արդեն Նոր տարվա նախորդ գիշերն էր, և չափազանց ուշ էր ծառ գտնելու համար։ Բոլոր զարդարանքները օգտագործվել էին։ Բելլան ևս մեկ շանս և երգ է խնդրում Նանից, սակայն Նանը մերժում է։

Հետո Բրունոն, տեսնելով Նանի տխրությունը, Բելլայի հետ ձյունապատ բլուրներով և անտառների միջով գնում է, մինչև հասնում են եղևինի ծառին, որի վրա կային բազմաթիվ սվիրիստելներ։ Բելլան գիտեր, որ դա ամանորյա իդեալական ծառ էր։ Բերում է տուն՝ համաձայնելով սվիրիստելի այն պայմանին, որ նրան թույլատրվելու էր առավոտյան գալ և երգել։ Երբ գիշերն ուշ տուն է հասնում, ծառը տեղադրում է մյուսների կողքին։

Առավոտյան Նանը անչափ ուրախ էր՝ եղևնին տեսնելով։ Ջունկոն, չիկադին և խաչկտուցին թռչում են դեպի իրենց ծառեր և սկսում մյուս թռչունների հետ երգել։ Նանն այլևս կռացած չէր։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար ծառի երգը[խմբագրել | խմբագրել կոդը]


Բոլոր ծառերն ունեն տերևներ,
Բայց որոշ տերևներ աշնանը
Լքում են իրենց ծառերը
Եվ թափվում գետնին։


Բոլոր ծառերն ունեն տերևներ,
Բայց տերևները, որ ընկնում են
Իրենց թափվող ծառերից
Կարող են կուտակվել քո ծնկների մոտ։


Բոլոր ծառերն ունեն տերևներ,
Բայց որոշները չեն թափվում
Ոչ, նրանք երբեք չեն գնում
Նրանք մշտադալար են։

Եղևնու երգը[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հին եղևնին, այն ուներ ասեղներ,
Եվ ասեղներից ամեն մեկն ունի 4 կողմ։
Կտրում է մատդ, աղջիկ.
Ամբողջ օրը տոնածառի ասեղը պտտվում է։


Այս հին եղևնին, այն ուներ ասեղներ,

Եվ այդ բոլոր կոները կախված են
Կտրում է մատդ, աղջիկ.
Ամբողջ օրը տոնածառի ասեղը պտտվում է։

Հեղինակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանեթ Ռասսելի գրքի ոգեշնչման աղբյուրը իր դուստր Անտոնիան, հանգուցյալ Բրունոն՝ ամենամեծ շունը, որ երբևէ ապրել է, ամուսնու մայրն էին, որն իսկապես սիրում էր հատապտուղներ հավաքել, երբեք կռացած չէր, հաճախ հմայիչ էր և միշտ գերազանցապես հասարակ էր։ Ջանեթը բացի աուդիոգրքերի հեղինակ և պրոդյուսեր լինելուց, նաև ծովային թռչունների կենսաբան է։ Սա նրա առաջին գիրքն է։ Նա ապրում է Նյուֆաունդլենդնում[2]։

Պատկերազարդողի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիրինա Մարթոնը ծագումով Պրահայից է, երկար տարիներ ապրել է Փարիզում, մինչև Կանադա գալը։ Նա ցուցադրել է իր նկարները Եվրոպայում, Կանադայում, Ճապոնիայում։ Նա է մանկական բազմաթիվ գրքերի նկարազարդողը։ Դրանցից է «Արևմտյան պատմվածքների փոքրիկ ժողովածու» գիրքը, որն իր մեջ ներառում է Բոբ Բարթոնի «Արջն ասում է հյուսիս», «Արկտիկական արկածներ». Ռաքել Ռիվերայի «Էսկիմոս արտիստների կյանքը» պատմվածքը և Ջին Փենձիվոլի «Մարջայի դահուկները» պատմությունները։ Նա ապրում է Օնատրիոյում՝ Կոլբորնում[2]։

Քննադատական ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանեթ Ռասսելի լեզուն հարուստ է հումորով և ծիծաղով, և Ջիրինա Մարթոնի արվեստը իր` ձյունապատ անտառների և հարմարավետ ինտերիերի հրաշալի նկարագրությամբ ցույց է տալիս իդեալական հակադրությունը այս արտասովոր, գեղեցիկ գրքում, որտեղ նկարները և տեքստը միասին են, որպեսզի ստեղծեն «ամենագեղեցիկ» ամանորյա պատմությունը։ «Բելլայի ծառը» մի մեծ նվեր-գիրք է, որը, ակնհայտորեն, կարող է դառնալ սիրելի տարեգիրք[3]։

Ռուսսելը իր լսարանին հիշեցնում է այն մասին, որ երիտասարդ մարդկանց կյանքում մեծերի հզոր դերի մասին, իսկ Մարթոնի պարզ և գեղեցիկ նկարները ուժեցացնում են տատիկ-թոռնուհի հարաբերությունների հմայքը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jirina Marton and her Governor General's Award-winning children's book illustrations». CBC.ca. 2009 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին.
  2. 2,0 2,1 Marton, J. and Russell, J. 2009. Bella's Tree. Groundwood Books.
  3. Mitnick, E. 2010. Library Journals LLC. Retrieved Oct 22, 2013.
  4. Neigle, C. 2009. Manitoba Library Association. Retrieved Oct 24, 2013.