Jump to content

Բելլոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելլոնա
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն և պատերազմի աստված
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռիգական
Երևի համընկնում էԷնիո
ՀայրՅուպիտեր
ՄայրՅունոնա
ԱմուսինՄարս
ԿողակիցՄարս
 Bellona Վիքիպահեստում

Բելլոնա (լատին․՝ Bellona լատին․՝ bellum-ից՝ «պատերազմ»), ռազմի իտալյան (սաբինյան) աստվածուհի, Մարսի կինը (տարբերակ՝ դայակը, քույրը)։ Հռոմում Բելլոնայի տաճարում, ընդունում էին հաղթական զորապետերին, օտարերկրյա դեսպաններին։ Տաճարի մոտ կար սյուն, որի վրայով ֆեցիալը նիզակ էր նետում, իբրև նշան նշան պատերազմի սկսվելուն։ Փոքր Ասիայում, Պոնտոսում և Թրակիայում Բելլոնան եղել է լուսնի աստվածություն, որի պաշտամունքը բերվել է Հռոմ, ըստ երևույթին Միհրդատի հետ պատերազմելուց հետո։ Երկու Բելլոնաները աստիճանաբար միաձուլվել են։ Բելլոնայի քրմերը կոչվում էին բելոնարիաներ (լատին․՝ Bellonarii). նրանք կրում էին սև զգեստ և սև գդակ. նրանց ատրիբուտը զույգ վաղրն էր։ Բելլոնան պատկերվում էր երկարազգեստ կնոջ կերպարանքով, նիզակով, մտրակով, ջահով, վահանով։ Բելլոնաին ծառայելը համարվում էր զինվորական ծառայություն։ Բելլոնայի զավակները զինվորներն են, ռազմիկները։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելլոնա» հոդվածին։