Բեյթ Լեսին թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեյթ Լեսին թատրոն
Տեսակթատերախումբ
Երկիր Իսրայել
Գտնվելու վայրըԹել Ավիվ
Հիմնադրման ամսաթիվ1980
Կայքlessin.co.il
 Beit Lessin Theater Վիքիպահեստում

Բեյթ Լեսին թատրոն (եբրայերեն՝ תיאטרון בית ליסין‎, Teatron Bet Lessin), թատրոն Թել Ավիվում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյթ Լեսին թատրոնը հիմնադրվել է 1980 թվականին իսրայելական արհմիության` Հիստադրուտի կողմից[1]։ Թատրոնը կոչվել է ամերիկացի բանաստեղծ և հրապարակախոս, թարգմանիչ և լրագրող Ավրոմ Լեսինի անվամբ, որը գրել է իդիշերենով։

Թատրոնի հիմնադիրն է համարվում թատերական պրոդյուսեր, մենեջեր և ռեժիսոր Յակով Ակմոնը։ 1993 թվականին թատրոնը դուրս եկավ Հիստադրուտի վերահսկողությունից։ Հենց այդ ժամանակ էլ թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար նշանակվեց Ցիպի Պինեսը։ 1995 թվականին Ավիշայ Միլշտեյնը նշանակվեց թատերական դրամատուրգ։ Թատրոնը ղեկավարում է Բեյթ Լեսին թատերական ասոցիացիան, որը պատկանում էր Թել Ավիվ-Յաֆոյի քաղաքապետարանին և Աշխատանքի ընդհանուր ֆեդերացիային։ 2004 թվականից կազմակերպության նախագահն է համարվում Ուզի Բարամը։

Գեղարվեստական տեսլական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցած տարիների ընթացքում Բեյթ Լեսին թատրոնը բեմադրել է հազարից ավելի ներկայացումներ՝ ժամանակակից եվրոպական, ամերիկյան և իսրայելական հեղինակների պիեսների հիման վրա։ Ցիպի Պինեսի թատրոնը գեղարվեստական տեսլականի ոգով սկսեց կենտրոնանալ ուշագրավ իսրայելական ստեղծագործությունների վրա, որոնց մեծ մասում արտացոլված է Իսրայելի սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Այդպիսի օրինակ է համարվում ռեժիսոր Գիլադ Կիմխիի կողմից Գուրա Կորենի պիեսի հիման վրա բեմականացված «Սահմանափակում» ներկայացումը[2]։

2005 թվականին թատրոնի կողմից բեմականացված «Միկվա» ներկայացումը դարձավ Իսրայելական թատերական մրցանակի դափնեկիր։

Այսօր Բեյթ Լեսին թատրոնը համարվում է Իսրայելի առաջատար թատրոններից մեկը։

Թատրոնի վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման օրվանից Բեյթ Լեսին թատրոնը գտնվում էր Թել Ավիվի Վեյցմանի փողոցում, իսկ 2003 թվականից նրա գլխավոր մասը տեղափոխվեց Դիզենգոֆ փողոցի 101 հասցեում գտնվող «Անցում» պասաժ, որտեղ նախկինում տեղակայված էր Կամերային թատրոնը։ Այս տեղափոխման արդյունքում ավելացավ թատրոնի նստատեղերի քանակը, հնարավոր դարձավ բեմականացնել ավելի մեծ և թանկարժեք ներկայացումներ, ինչպիսիք են՝ «Չիկագո», «Տղաները և տիկնիկները» մյուզիքլները։

2010 թվականին Թել Ավիվի քաղաքապետարանը սկսեց վերակառուցել Դիզենգոֆի փողոցում գտնվող թատրոնի շենքը և ամբողջ «Անցում» պասաժը։ Նախագծի արժեքը կազմեց 110 միլիոն շեքել։ Վերակառուցման արդյունքում ավելացավ ևս մեկ թատերական դահլիճ։ Այդ նպատակով Թել Ավիվի քաղաքապետարանը ձեռք բերեց «Անցում» կինոթատրոնը, որը գտնվում էր համանուն պասաժի առաջին հարկում և նկուղում։ Նրա տեղում կառուցվեց 430 տեղանոց թատերական դահլիճը, որն էլ դարձավ թատերական համալիրի մի մասը։ Բացի այդ, հին թատերական դահլիճը վերակառուցվեց և ընդլայնվեց մինչև 900 տեղ, որն էլ այն դարձրեց ավելի ժամանակակից թատրոն։ 2015 թվականին թատերական գրասենյակները տեղափոխվեցին Դրույանովի փողոցի Բեյթ Կլյալ։ 2016 թվականից թատրոնը ներկայացումներ է տալիս նաև Թել Ավիվի երեք թանգարաններում։ 2018 թվականի փետրվարին քանդվեց Վեյցմանի փողոցում գտնվող թատրոնի հին շենքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյթ Լեսին թատրոն» հոդվածին։