Jump to content

Բերդի գլուխ (հնավայր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բերդի գլուխ, հնավայր Հայաստանի Շամշադինի շրջանում, Նավուր գյուղի հարավում, բլրի վրա։ Այստեղ նշմարվում են 1,5 հա տարածությամբ մի հին ամրոցի ավերակներ։ Ամրոցն ունեցել է երկշար պարիսպներ, որոնց մնացորդները նշմարվում են առ այսօր։ Հնավայրը պեղվել է 1960-ական թվականներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 700 — 992 էջ։