Jump to content

Բոլտ (մուլտհերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլտ (այլ կիրառումներ)

Bolt
Կերպարշուն
Սեռարական
ՍտեղծողՉրիս Վիլիամս
Բայրոն Հովարդ
Ջո Մոշիր

Բոլտ (անգլ.՝ Bolt), առանց ցեղատեսակի շուն սպիտակ գույնի[1][2], «Walt Disney Animation Studios»-ի 2008 թվականին ստեղծած Բոլտ մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Բոլտի կերպարի դիզայները նույնանուն մուլտֆիլմի դիզայներն է[3]։

Վոլտ շնիկի կերպարը ստեղծվել է առաջատար արտասահմանյան «Pixar» և «Walt Disney Animation Studios»[4][5] ընկերությունների կողմից։ Ըստ իր կերպարի, Վոլտ փոքրիկ շնիկը բավականին հակասական կերպար է, սակայն նա շատ հավատարիմ ընկեր է և պատրաստ է օգնել իր ընկերներին նույնիսկ վտանգելով իր կյանքը[3]։

Համառոտ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլտի ծնվելու վայրի և ծնողների մասին տեղեկություններ չկան։ Ըստ ֆիլմի իրադարձությունների՝ Բոլտը ծնվել է 2003 թվականի հունվար ամսին։ Մուլտֆիլմի սկզբում, մի փոքրիկ աղջնակ Փեննի անունով տեսնում է փողոցում գտնվող թափառական շնիկին և փորձում է ապաստան տալ։ Նրան շատ էր դուր կել այդ փոքրիկ շնիկը և նա շնիկին անվանում է «Բոլտ»։

Որոշ ժամանակ անց Փեննին և Բոլտը սկսում են մասնակցել երեկոյան հեռուստատեսային մի շարք մրցույթներին։ Փեննիի հայրը գիտնական է և կատարում էր գիտական հետազոտություններ։ Նա Բոլտի վզին կապում է մի մեդալիոն, որպեսզի հեշտ գտնի շնիկին։

Բոլտի երազանքներից էր հրթիռով թռչելը և մեծ բարձունքների հասնելը։ Նա ցանկանում էր անցնել մեծ հեռավորություններ և բարձրություններ։ Մի անգամ մրցույթների ժամանակ Բոլտին գողանալու նպատակով հանցագործները առևանգում են Փեննիին։ Այդ ժամանակ Բոլտը գտնվում էր նկարահանումների մեջ և լսելով այդ լուրը՝ Բլոտը միանգամից փախչում է նկարահանման կենտրոնից։ Իր գիտակցությունը կորցրած Բոլտը անզգույշ քայլի հետևանքով ընկնում է կենդանագողերի վանդակը։ Նրան փակում են Նյու Յորքում գտնվող մի գաղտնի շենքում որտեղ և գտնվում էին շատ ու շատ կենդանիներ։

Վանդակում գտնվող ճարպիկ և համարձակ բոլտը փորձում է համագործակցել Միտտենս անունը կրող կատվի հետ։ Նա համագործակցելով մյուս կենդանիների հետ կարողանում է ազատ արձակվել և օգնել մյուս բանտարկյալ կենդանիներին։ Բոլտը Միտտենսի և Ռինո խամյակի հետ դարձան մոտ ընկերներ։

Հերթական անգամ Լոս Անջելեսում անհաջող որոնումների արդյունքով նա պարզում է որ հեռուստաընկերությունում իր բացը լրացրել է մի այլ շուն։ Չնայած այս հանգամանքին, Բոլտը չի կորցնում իրեն և շարունակում է փնտրտուկները։ Վերջապես նա Նյու Յորքի արվարձաններից մեկում նա գտնում է մի այրվող շենք։ Նա շտապ մտնում է այրվող շենքի մեջ՝ վտանգելով իր կյանքը և այնտեղ տեսնում իր տիրոջը՝ Փեննին։ Նա փրկում է Փեննիին։

Կերպարի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլտ շնիկի կերպարի ստեղծողը համարվում է «Walt Disney Animation Studios»-ը։ Նա նաև անվանվում է «American Dog»։ Կերպարը ստեղծել են Չրիս Վիլիամսը, Բայրոն Հովարդ և Ջո Մոշիրը։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլտ շնիկի արտաքին կերպարը ստեղծելու համար անիմատորները օգտագործել են տարբեր սպիտակ շների կերպարներ, սակայն նրա հիմքը համարվում է շվեյցարական սպիտակ ավչարկան։ Մուլտիպլիկատորը երկար մատնանշել է ականջները՝ ինչպես շվեյցարական շանը, այնուհետև պատրաստեց փափուկ պոչը։

Բոլտա շնիկի ստեղծմանը մասնակցել են արվեստի տարբեր ճյուղերում գործող մասնագետներ։ Բոլտայի ստեղծման և զարգացման նպատակով նաև հրավիրվել է պրոֆեսոր Սումիդա Ստյուարդը կենսաբանական ճշտումներ կատարելու նպատակով։ Նա եղել է Կալիֆորնիայի Սան Բերնարդինոյի համալսարանի պրոֆեսորը։

Բոլտա շնիկը ներկայացված է երկու տարբեր համակարգչային մոդելների տեսքով՝ որպես նորաստեղծ ֆիլմի փոքրիկ շնիկ և Բոլտան արդեն հինգ տարի անց՝ հասուն տարիքում։

Բոլտայի մորթին սպիտակ է։ Բոլտայի կերպարը մուլտֆիլմում ներկայացված է որպես հարաբերական փոփոխական կերպար։ Սկզում նա հասարակ թափառական շուն էր, հետո դարձավ ընտանի վարժեցված շնիկ, իսկ ամենավերջում դարձավ փառահեղ հանճար ունեցող հայտնի շուն։ Բոլտայի վզին կախված մանյակը տարբերում է նրան մյուս նույնանման շներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bolt. Full production notes» (PDF) (անգլերեն). disney.go.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  2. Mark Cotta Vaz, John Lasseter, Chris Williams, Byron Howard The Art Of Bolt. — Chronicle Books, հոկտեմբերի 29, 2008. — ISBN 978-0811865319
  3. 3,0 3,1 «Toon Tuesday: Recycling, Disney Feature Animation-style» (անգլերեն). jimhillmedia.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Bolt: Cinzia Angelini – one bold, Bolt animator!» (անգլերեն). Animatedviews.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  5. «Bolt: Joe Moshier – one bold, Bolt designer!» (անգլերեն). Animatedviews.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]