Գասպար Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գասպար Ոսկանյան
հունվարի 9, 1887(1887-01-09) - դեկտեմբերի 24, 1940(1940-12-24)[1] (53 տարեկան)
ԾննդավայրԳրիգորիուպոլիս[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ[1]
Կոչումկորպուսի հրամանատար
Հրամանատարն էր25th Rifle Division (USSR, 1918-1942)?, 49th Rifle Division (Soviet Union)?, 4th Army (RSFSR)?, 12th Amurskaya Rifle Division?, 47th Rifle Division? և 6th Rifle Corps?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ[1]
ԿրթությունԹիֆլիսի զինվորական ուսումնարան (1913)[1] և Command staff improvement courses?
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Order of Saint Stanislaus (House of Romanov) Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Գասպար Կարապետի Ոսկանյան (հունվարի 9, 1887(1887-01-09), Գրիգորիուպոլիս[1] - դեկտեմբերի 24, 1940(1940-12-24)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արդվինցի գաղթականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ավարտել Տիրասպոլի հետևակային գնդի կրտսեր հրամկազմի դպրոցը (1910), Թիֆլիսի ռազմական ուսումնարանը (1913), ԲԳԿԲ-ի Գլխավոր շտաբի ակադեմիայի բարձրագույն հրամկազմի դասընթացները (1922Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է ավստրո-գերմանական ռազմաճակատում, հասել գնդապետի աստիճանի։ Մասնակցել է 1917Փետրվարյան, ապա Հոկտեմբերյան հեղափոխությանը։ Կամավոր մտել է նորաստեղծ կարմիր բանակի շարքերը, նշանակվել գնդի հրամանատար, ապա Մոսկվայի զինկոմիսարիատի զինկոմ, նշանակալի ներդրում ունեցել նոր բանակի կազմակերպմանն ու համալրմանը։ 1918 թվականի նոյեմբերի 17-ին նշանակվել է Սամարայի դիվիզիայի (հետագայում՝ 25-րդ հրաձգային) հրամանատար, կռվել Կոլչակի զորքերի և Չեխոսլովակյան կորպուսի դեմ՝ Ուրալի վերագրավման համար։ Ոսկանյանի դիվիզիայում է կռվել Վասիլի Չապաևը։ Ուրալսկ քաղաքի վերագրավման մարտերում վիրավորվել է (1919, հունվար), ապաքինվելուց հետո նշանակվել (1919, հունիս) 49-րդ դիվիզիայի, իսկ Չապաևի մահից (1919, սեպտեմբեր) հետո՝ կրկին 25-րդ («Չապաևյան») դիվիզիայի հրամանատար։ 1919 թվականի հոկտեմբերին ստանձնել է 4-րդ բանակի հրամանատարությունը, գլխավորել մարտերը մինչև Ուրալյան ռազմաճակատի վերացումը (1920, հունվար)։ 1920 թվականի հունիս—օգոստոսին գլխավորել է հարավարևմտյան ռազմաճակատում սպիտակ լեհերի դեմ կռվող 12-րդ բանակը։ 1922 թվականին նշանակվել է 6-րդ կորպուսի հրամանատար, 1925 թվականին՝ Թուրքեստանյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ։

1926-1929 թվականներին Ֆինլանդիայում, ապա Իտալիայում վարել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչների զինվորական կցորդի պաշտոն։ 1931 թվականից փոխադրվել է պետական աշխատանքի, զբաղեցրել տարբեր պաշտոններ։

«Քաղաքացիական պատերազմում ցուցաբերած զորավարական տաղանդի և հերոսության համար» խորհրդային իշխանությունների կողմից պարգևատրվել է Կարմիր դրոշի և Կարմիր աստղի երեքական շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 625.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 625