Jump to content

Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետափ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գետափ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Հիմնադրված է1828 թ.
Այլ անվանումներԿոթուր
ԲԾՄ1310 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1981[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ) (Հայաստան)##
Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ) (Հայաստան)
Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)##
Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)

Գետափ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոն Եղեգնաձորից 1-2 կմ արևմուտք, Եղեգիս գետի ստորին հոսանքի ափերին։ Գետափ է վերանվանվել 1935 թ. հունվարի 1-ին։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1310 մ բարձրության վրա, շրջապատված լեռներով, փռված է Երևան–Մեղրի մայրուղու ձախակողմյան մասում։ Վարչական տարածքը կազմում է 1977 հեկտար։ Մարզկենտրոնից հեռավորությունը 1-2 կմ է, Երևանից` 119 կմ։ Գյուղն ունի 780 ծուխ, 2385 բնակիչ։ համայնքում կա 450 առանձնատուն, և 8 երկհարկանի բնակելի շենքեր, ընդհանուր 39,044 քմ տարածքով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի կլիման ցամաքային է, ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է, երկարատև, ամառը շոգ է, աշունը՝ տաք։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1828 թ Պարսկաստանի Սալմաստի գավառից գաղթած հայերի կողմից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետափի մշտական բնակչությունը կազմել է 1981, առկա բնակչությունը՝ 1726 մարդ[1]։ Հիմնադրման պահից ի վեր բնակիչները հայեր են[3], որոնց նախնիներն այստեղ են գաղթել Սալմաստից 1828-1830 թթ.-ին։

Գետափի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1976 1979 1989 2001 2011
Բնակիչ 201 478[3] 771 765 1112 1160 1528 1504 1980[5] 1980 1981[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Գյուղատնտեսության բնագավառում զբաղված է բնակչության 75%-ը։ Գյուղում աճեցվում է ցորեն, գարի, բանջարաբոստանային կուլտուրաներ, խաղող։ Համայնքի վարելահողերից ոռոգելի են 153 հեկտարը։

Գյուղի տարածքում գործում է Գետափի գինու գործարանը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետափի հին եկեղեցին XX դարի սկզբին դեռևս կանգուն էր։ Այժմ նրա տեղում կառուցված է աղբյուր-հուշարձան։ Գյուղից 2 կմ հյուսիս-արևելքում կան “Գոմավանք” եկեղեցու ավերակներ հին արձանագրություններով։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 58» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 11-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 629