Jump to content

Գլիկոզիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալիցին ասպիրինին նման գլիկոզիդ։

Գլիկոզիդներ, բուսական, հազվադեպ կենդանական ծագում ունեցող օրգանական միացություններ։ Շատ բույսեր կուտակում են քիմիական միացությունները ոչ ակտիվ գլիկոզիդների ձևով։ Հետագայում ֆերմենտային հիդրոլիզի միջոցով[1] այս միացությունների գլյուկոզային հատվածը ճեղքվում է. միացությունները դառնում են հասանելի օգտագործման համար։

Գլիկոզիդներում ածխաջրերի (գլիկոն) և ոչ շաքարատիպ (ագլիկոն) մնացորդները միմյանց հետ միացած են թթվածնի, ազոտի կամ ծծմբի ատոմներով։ Գլիկոնի կամ նրա օքսիդային օղակի մեծությունից կախված գլիկոզիդները լինում են գլյուկոզիդներ, ֆրուկտոզիդներ, մալտոզիդներ, ֆուրանոզիդներ, պիրանոզիդներ և այլն։ Ագլիկոն կարող են լինել սպիրտների, ֆենոլների, ցիանիդրինների, ստերոիդների կամ ծծումբ պարունակող միացությունների մնացորդներ։ Գլիկոզիդների ջրում և սպիրտներում լավ լուծվող, սովորաբար չեզոք, դառը համով, բյուրեղային նյութեր են։ Հեշտությամբ ենթարկվում են էնզիմատիկ և թթվային հիդրոլիզի՝ առաջացնելով ածխաջուր և ագփկոն։ Գլիկոզիդները կենսաբանական ակտիվ միացություններ են, որոնցից ստրոֆանաինը, ցիմարինը, սինիգրինը և այլն օգտագործվում են որպես դեղամիջոցներ։ Հայաստանի բուսականությունը հարուստ է գլիկոզիդներ պարունակող բույսերով։

Առաջին գլիկոզիդը՝ ամիգդալինը, նկարագրել են ֆրանսիացի քիմիկոս Պիեռ Ժան Ռոբիկը և Անտուան Բուտրոն-Շարլարը 1830 թվականին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brito-Arias, Marco (2007). Synthesis and Characterization of Glycosides. Springer. ISBN 978-0-387-26251-2.
  2. Robiquet; Boutron-Charlard (1830). «Nouvelles expériences sur les amandes amères et sur l'huile volatile qu'elles fournissent». Annales de chimie et de physique (ֆրանսերեն). 44: 352–382.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլիկոզիդներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 94