Jump to content

Գուրգեն Ավետիսյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Ավետիսյան
Ծնվել էապրիլի 24, 1905(1905-04-24)[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1985
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաբան, մեղվաբույծ, գյուղատնտես և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա[1], Pchelovodstvo? և Q16679133?
Գործունեության ոլորտՄեղվաբուծություն[2] և ագրոնոմիա[2]
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան (1927)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1948)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Գուրգեն Արտաշեսի Ավետիսյան (ապրիլի 24, 1905(1905-04-24)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1985), խորհրդահայ գիտնական՝ մեղվաբուծության ոլորտում։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1956 թվականից 1984 թվականներն ընկած ժամանակահատվածում եղել է Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի մեղվաբուծության ամբիոնի վարիչ[3]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Ավետիսյանը ծնվել է 1905 թվականին Գյումրիում։ 1927 թվականին ավարտել է Թիֆլիսի տեխնիկական ինստիտուտը՝ գյուղատնտեսի որոկավորմամբ։ Մինչև 1929 թվականը սովորել է Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի զոոինժեներիայի բաժինը և ստացել կենդանաբուծության տեխնիկի որոկավորում։

1931 թվականից 1935 թվականներին աշխատել է Համամիութենական կենդանաբուծության ինստիտուտի մեղվագենետիկայի լաբորատորիայում։ Այստեղ նրա ղեկավարն էր հայտնի ծագումնաբան Ալեքսանդր Սերեբրովսկին։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի, 1941-1945) գործողություններին, ստացել մայորի կոչում։ Բանակում համալրել է ԽՄԿԿ շարքերը։ Աշխատել է Մոսկվայի պետական համալսարանում, որտեղ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։

Հետպատերազմյա ժամանակահատվածում եղել է «Մեղվաբուծություն» ամսագի գլխավոր խմբագիրը և Մեղվաբուծության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալը։

Գուրգեն Ավետիսյանը ապիմոնդիայի պատվավոր անդամ էր[4]։

Պատրաստել է շուրջ 40 գիտությունների թեկնածուների և դոկտորների[5]։ Նրա աշակերտներից են՝ Յուրի Չերևկոն, Անատոլի Կոչետովը։ Գիտնականը երկար տարիներ ուսումնասիրել է կարպատյան մեղուներին։

«Science» ամսագիրը Գուրգեն Ավետիսյանի մասին գրել է. «Մեղվաբուծական ամբողջ գիտական աշխարհում դժվար է մեկ այլ գիտնականի նշել, ով այսքան մեծ քանակի գիտնականներ և հետազոտողներ է պատրաստել։ Այսքան շատ բազմազան գիտական աշխատանք միայն կարող էր գրել բնության գիտակ անձնավորությունը»[6]։

Ականավոր գիտնականը պարգևատրվել է «Պատվո նշան» և «Աշխատանքային արիության» մեդալներով։

Նրա հիշատակը հավերժացել է 2006 թվականին Ուկրաինայի Անդրկարպատյան մարզի Վուչկովո գյուղում մեղվի հուշարձանի տեղադրմամբ[7]։

Ավելի քան 200 աշխատության հեղինակ է, այդ թվում նաև «Մեղվաբուծություն» դասագրքի (1965 թվական, թարգմանվել է անգլերեն և ռումիներեն

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аветисян Г. А. Пчеловодство. — М.: Колос. 1982. — 295 с.
  • Аветисян Г. А. Разведение и содержание пчел. — 2-е изд., перераб. и доп. — М.: Колос, 1983. — 271 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  5. http://www.activestudy.info/kafedra-pchelovodstva-i-rybovodstva/
  6. http://www.apiworld.ru/1421339130.html
  7. http://www.mukachevo.net/ua/news/view/31998

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. И. Черкасова, И. К. Давыденко и др. Словарь-справочник по пчеловодству. Киев: «Урожай», 1991.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Ավետիսյան (գիտնական)» հոդվածին։