Jump to content

Դավիթ Բաբայան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բաբայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Բաբայան
Ծնվել էհուլիսի 26, 1966(1966-07-26) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտացումդերասան, ռեժիսոր և սցենարիստ

Դավիթ Ռաֆայելի Բաբայան (հուլիսի 26, 1966(1966-07-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան։

Նկարիչ, ռեժիսոր Ռաֆայել Բաբայանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ 1987-1993 թվականներին Երևանի պետական Կամերային թատրոնում խաղացել է մոտ 10 դեր։ Ֆրանսիայի Նանտ քաղաքի փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ինտելեկտ» մրցանակի։ 1988 թվականին, Էդուարդ Հակոբյանի հետ համատեղ, կազմակերպել է Հայաստանում առաջին սյուրռեալիստական ցուցահանդեսը։ 1989 թվականին եղել է «Засеченное время ПСФ» ֆիլմի համառեժիսորը, սցենարիստն ու երաժշտության հեղինակը, 1993-1995 թվականներին՝ ռուսական «ОРТ» հեռուստաալիքի «Կաբարե` բոլոր աստղերը» հաղորդման համառեժիսորն ու հաղորդավարը, 1993-1996 թվականներին՝ ռուսական «ВГТРК» հեռուստաալիքի «Իվանով, Պետրով, Սիդորով», «2/2» հեռուստաալիքի «Дипломатический курьер» հաղորդումների ռեժիսորը։ Մոսկվայում բեմադրել է «Պիգմալիոն» ներկայացումը։ Եղել է մոսկովյան «Պոլե չուդես» թերթի և «Ինտերկոնտ» ամսագրի կրեատիվ մենեջերը։

1992 թվականին Արթուր Սաթյանի և Ալեքսանդր Աղայանի հետ համատեղ, ստեղծել է «Արտ-Դոդո տրիո» ջազ խումբը։ Նույն թվականին Արմեն Հյուսնունցի հետ ձայնագրել է դուետ՝ դոկումենտալ ֆիլմի համար։ 1996-1997 թվականներին աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում։ 1996 թվականին խաղացել է «Մեր բակը» կինոնկարում։ 1998 թվականից «Շարմ» ընկերության գլխավոր ռեժիսորն է։ Հեղինակել է բազմաթիվ երգերի խոսքեր, պոեզիայի ժողովածուներ, «Панихида на бис» վեպը, «The fingers by their own» ջազ ալբոմը[1]։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է «Տաքսի, էլի լավա» ֆիլմաշարքի, «Շեկո» նովելի և ավելի քան 500 գովազդային հոլովակների ռեժիսորը։

Տրանզիտ» նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երևան-Մոսկվա տրանզիտ»
  • «Երևան-Կիև

Ֆեյշն շոուների բեմադրիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Isis reborn»
  • «Fashion jazz Q»
  • «Видеть деревья там, где другие видят столбы»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դավիթ Բաբայանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.