Դավիթ Մերդինցի (1583 - 1613), 15-րդ դարի հայ գրքագետ և տարեգիր։
Եղել է քահան Մարդին քաղաքից։ 1452 թվականին գրի է առել տարբեր (հիմնականում պատմական) բովանդակությամբ նախկինում կազմված նյութերի ժողովածու։ Ձեռագրին ավելացրել է և իր տարեգրությունը, որը ներկայացնում էր 1450 և 1457 թվականներին ընկած պատմական իրադարձությունները[1]։ Դավիթը եղել է ոչ միայն այդ իրադարձությունների ժամանակակիցը, այլ, շատ դեպքերում, նաև ականատես։ Նրա փոքրիկ ժամանակագրությունը այդ կարճ ժամանակահատվածում ուսումնասիրության համար իրենից ներկայացնում է կարևոր և հավաստի աղբյուր[1][2]։ Այն պարունակում է հետաքրքիր տվյալներ Կարա-Կոյունլուների պետության և Ջահանշահի կառավարման մասին, Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանի և նրա եղբոր Ջահանգիրի միջև տեղի ունեցած պատերազմի մասին, Մարդինի ապստամբության[1][2], 1457 թվականի ապրիլի 23-ին Երզնկայում տեղի ունեցած երկրաշարժի մասին[3], և այլն։
↑Nicholas Ambraseys Earthquakes in the Mediterranean and Middle East: A Multidisciplinary Study of Seismicity up to 1900. — Cambridge University Press, 2009. — 968 с. — ISBN 9781316347850