Jump to content

Դավիթ Սարգսյան (արձակագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Մկրտչի Սարգսյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1957(1957-10-06) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունհրապարակախոս և արձակագիր
ԱշխատավայրՀայաստանի մշակույթի նախարարություն և Հայաստանի Ազգային Գրադարան
Ծնողներհայր՝ Մկրտիչ Սարգսյան

Դավիթ Մկրտչի Սարգսյան (հոկտեմբերի 6, 1957(1957-10-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր-հրապարակախոս։

ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մկրտիչ Սարգսյանի որդին է, Վահագն Սարգսյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Գրական թերթ», «Երեկոյան Երևան», 1980-1990 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության խմբագիր, 1990-1998 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչության տնօրեն, 1998 թվականին՝ Հայաստանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար, 1998-2011 թվականներին՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, 2001 թվականից, միաժամանակ՝ Հայկական գրադարանային կոնսորցիումի, Հակոբ Մեղապարտ և Հայկակական գրադարանային միասնական ավտոմատացման ցանց ծրագրերի տնօրեն։ 2004 թվականից՝ Հայաստանի գրադարանային միության վարչության նախագահ։ 2004 թվականին հիմնադրել է Հայաստանի Ազգային գրադարանի «Հոգևոր հայրենիք» պաշտոնաթերթը։ Աշխարհի, ԱՊՀ և Եվրոպայի ազգային գրադարանների կոնֆերանսների մասնակից է։ 2011 թվականից Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի գլխավոր խորհրդականն ու գիտխորհրդի նախագահն է։ 2013 թվականին «Հայկական հանրագիտարան» հրատարակչության վերահսկիչ խմբագիր։ 2014 թվականից Մուսա լեռան ազգագրության և հերոսամարտի պատմության թանգարանի տնօրենն է։ 2016 թվականից՝ ՀՀ ՊՆ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրենի գլխավոր խորհրդականը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է «Մկրտիչը, Լուսինեն և ուրիշներ» (1986) մանկական պատմվածքների, «Հայրեր և որդիներ» (1992) էսսեների և պատմվածքների ժողովածուների, Ղարաբաղի ազատագրմանը նվիրված «Բժիշկ Հարութը» (2001), «Կայծ ցեղի ոգուց» (2002), «Մասիսն այն կողմից» (2004), «Երկվություն» (2012), «Ես և մերոնք» (2013), «Մաքառում» (2017) գրքերի, երկու թարգմանական գրքի, ինչպես նաև հոդվածների, հեռուստահաղորդումների։ Կատարել է թարգամանություններ ռուսերենից[1] կազմել և խմբագրել տասնյակ գրքեր և ժողովածուներ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Գրողների Միության անդամ, 1989,
  • ՀԳՄ, «Հայ դպրություն» հասարակական կազմակերպության վարչությունների անդամ,
  • Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ,
  • Աշխարհի խաղաղության դեսպան, 2003,
  • Հաննովերի բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի մշտական անդամ,
  • Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, 2004։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԺՄ մրցանակ, 1985,
  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ, 2006[2],
  • Հակոբ Մեղապարտ հուշամեդալ, 2007,
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2007,
  • ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2007,
  • ՄԱԿ-ի հասարակական պարգևների խորհրդի Ալեքսանդր Պուշկինի անվան մեդալ, 2007,
  • Հայ Դպրություն հ/կ Մեսրոպ Մաշտոց մեդալ, 2007,
  • Ակսել Բակունցի անվան Գիտելիքների շտեմարան մեդալ, 2009,
  • Լոռվա ձոր հ/կ Պատվավոր լոռեցի կոչում, 2011,
  • Մաշտոց կրթամշակութային կենտրոնի «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա» մեդալ, 2011,
  • Մարկուսի Ով ով է հանրագիտարանի ռեկորդակիր, 2011,
  • Քեմբրիջի կենսագրական միջազգային կենտրոնի Տարվա միջազգային մասնագետ, 2012,
  • Գյումրիի Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի Հովհաննես Շիրազ հուշամեդալ, 2012,
  • Հոգեբանների և իրավաբանների միջազգային ասոցիացիայի Տարվա լավագույն հասարակական-մշակութային գործիչ, 2013,
  • Հայաստանի Մուսալեռ հայրենակցական միության «ՄՈՒՍԱԼԵՌ» հուշամեդալ,
  • ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան արձակի ամենամյա մրցանակ, 2021։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջնորդը. Ալֆան և Օմեգան (վեպ) Երևան։ 2020։
  • Մաքառում. խոհեր և մտորումներ (գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյան), Երևան։ 2017։
  • Ես և մերոնք (գեղարվեստական ակնարկ), Երևան, 2013։
  • Երկվություն (վեպ), Երևան, 2012։
  • Կայծ ցեղի ոգուց Երևան, 2002։
  • Մասիսն այն կողմից. Երևան, 2004։
  • Բժիշկ Հարութը (փաստագրական ակնարկ), Երևան, 2001։
  • Հայրեր և որդիներ (պատմվածքներ), Երևան, 1986։
  • Մկրտիչը, Լուսինեն և ուրիշներ (պատմվածքներ), Երևան, 1986։
  • Թարգմանական գրքեր։
  • Եգոր Սերգիև «Ագռավաքար», Լուսակն, 2021։
  • Իոսիֆ Գրիգուլևիչ «Նոր ճշմարտության մարգարեները», Հայաստան, 1989։
  • Նիկոլայ Սլադկով «Անտեսանելի գլխարկը», Սովետական գրող, 1985։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դավիթ Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. 2006 թ. հուլիսի 7 - Արձակագիր և հրապարակախոս Դավիթ Սարգսյանին շնորհվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։