Jump to content

Դոմինգո Լորենսո Ռոդրիգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինգո Լորենսո Ռոդրիգես
Domingo Lorenzo Rodríguez
Դրոշ
Դրոշ
Իսպանիայի Կորտեսի պատգամավոր
 հունվարի 7, 2016
 
Կուսակցություն՝ Ciudadanos?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 11, 1954(1954-11-11) (69 տարեկան)
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա

Դոմինգո Լորենսո Ռոդրիգես (իսպ.՝ Domingo Lorenzo Rodríguez, նոյեմբերի 11, 1954(1954-11-11)), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի 11-րդ և 12-րդ գումարման խորհրդարանի (կորտես) անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինգո Լորենսո Ռոդրիգեսն ունի իրավաբանի մասնագիտական որակավորում, ինչպես նաև իրավաբանական գիտությունների մագիստրոսի գիտական աստիճան։ Եղել է Իսպանիայի ազգային ոստիկանական վարչության գործադիր պաշտոնակատարը։

1980-ական թվականներին Վալենսիայում անցկացված դատավարության ժամանակ պաշտպանել է մադրիդյան ոստիկանության շահերը։ Չնայած նրան, որ երբեք հանդես չի եկել, որպես մեղադրյալ, այնուամենայնիվ, մասնակից է եղել դատավճռի անցկացմանը[1][2]։

Հետագայում աշխատել է, որպես «Էլ Կորտե Ինգլես» կազմակերպության անվտանգության գծով փոխտնօրենի տեղակալ[2]։ 2015-2016 թվականների ընդհանուր ընտրությունների ժամանակ ընտրվել է Իսպանիայի Թագավորության կորտեսի պատգամավոր[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. País, Ediciones El (1987 թ․ նոյեմբերի 8). «Querella contra 8 inspectores por el asesinato de un delincuente relacionado con la 'mafia policial'». EL PAÍS (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  2. 2,0 2,1 «Ciudadanos coloca por Castellón a un expolicía adscrito a la brigada que en 1983 hizo desaparecer a 'El Nani'» (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  3. «Fitxa del Congrésdels Diputats».
  4. «Estos son los nuevos diputados elegidos por la Comunidad Valenciana». abc (եվրոպական իսպաներեն). 2015 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.