Jump to content

Երեխայական խոսակցություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեխայական խոսակցություններ
Børnesnak
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուդանիերեն
Ստեղծման տարեթիվ1859

Երեխայական խոսակցություն (դան․՝ Børnesnak ), դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1859 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է երեխաների մասին, որին մի հարուստ վաճառական հրավիրվել էր մանկական երեկոյի։ Երեկոյի ընթացքում մի պալատական յունկերի աղջիկ սկսում է պարծենալ` ասելով, թե ինքը պալատական յունկերի աղջիկ է, և որ իր երակներում իսկական արյուն է հոսում։ Աղջիկն ավելացնում է, որ իրենք` ազնվատոհմները, պետք է հեռու մնան բոլոր նրանցից, ում ազգանունը վերջանում է «սեն»-ով` պատճառաբանելով, որ «սեն»-երից խելքը գլխին բան դուրս չի գա։ Երեխաներից մեկը հպարտանում էր հոր ունեցած հարստությամբ, մյուսը` հոր խելքով։ Այդ ժամանակ պատի հետևը կանգնած մի աղքատ տղա չէր համարձակվում ներս մտնել, որովհետև նա ազնվատոհմ չէր[1]։ Անցնում են շատ տարիներ, բոլոր երեխաներն էլ դառնում են կարգին մարդիկ։ Իսկ այն աղքատ տղան, ով կանգնել էր դռան հետևում, դարձել էր գանձերով լիքը տան տեր, ինչպես նաև` դանիացի հայտնի քանդակագործ, ում ազգանունը հենց «սեն»-ով էր վերջանում։ Այս տղան իր հույսը դրել էր միայն իր աշխատասիրության, այլ ոչ թե` հոր ծագման կամ հարստության վրա։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաճառական
  • Հարուստ երեխաներ
  • Աղքատ տղա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ք. Անդերսեն, հեքիաթներ, Երևան, 2015, էջ 250