Երեք քույր (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք քույր
անգլ.՝ Three sisters
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորPéter Eötvös?
Լիբրետտոյի
հեղինակ
Péter Eötvös? և Claus H. Henneberg?
Սյուժեի աղբյուրԵրեք քույր
Գործողությունների քանակ3 արար
Առաջնախաղի տարեթիվմարտի 13, 1998
Հրատարակման տարեթիվ20-րդ դար

«Երեք քույր» (ռուս.՝ Три сестры, գերմ.՝ Drei Schwestern), Պետեր Էտվյոշի օպերան՝ ստեղծված Անտոն Չեխովի համանուն պիեսի հիման վրա։ Լիբրետոն հեղինակել են Էտվյոշն ու Կլաուս Հենեբերգը։ Առաջին անգամ բեմադրվել է Լիոնի օպերայում 1998 թվականին[1] և համարվում է 20-րդ դարի վերջին մեծ օպերան[2]։

Լիբրետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբրետոն գրվել է կոմպոզիտոր Պետեր Էտվյոշի ու գերմանացի լիբրետիստ Կլաուս Հենենբերգի կողմից գերմաներեն, ապա թարգմանվել ռուսերեն[1]։ Չեխովի պիեսի չորս գործողություները ժամանակագրական կարգով ներկայացնելու փոխարեն լիբրետոն բաժանված է երեք «հաջորդականության», որոնք պատմում են կատարվող իիրադարձությունների մասին Իրինայի, Անգրեյի ու Մաշայի տեսանկյուններից[3]։ Պատճառահետևանքային կապերի խախտումն ու իրադարձությունների գծային զարգացումից հրաժարվելն ընդգծված են ժամացույցը խորհրդանշորեն կոտրելով (երկու հաջորդականություններում) և կրկնության կեղծ-ծիսակարգային բնույթով[2]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեք քույր» օպերան առաջին անգամ բեմադրվել է Ուսիո Ամագացուի կողմից Լիոնի օպերայում։ Նվագախմբի դիրիժորը եղել է Կենտ Նագանոն։ Կանանց բոլոր դերերգերը (Օլգա, Մաշա, Իրինա, Նատաշա, Անֆիսա) կատարել են տղամարդիկ[3], քույրերի դերերգերը՝ կոնտր տենորով[2]։

Առաջին կատարումներ՝ Ալեն Օբան (Օլգա), Վյաչեսլավ Կագան-Պալեյ (Մաշա), Օլեգ Ռյաբեց (Իրինա), Գերի Բոյս (Նատաշա), Ալբերտ Շագիդուլին (Անդրեյ), Նիկիտա Ստորոժև (Կուլիգին), Վոյցեխ Դրաբովիչ (Վերշինին), Պիտեր Հոլ (Չեբուտիկին), Գրեգոր Դալալ (Տուզենբախ), Դենիս Սեդով (Սոլյոնի), Յան Ալոֆս (Անֆիսա), Վալերի Սերկին (Ֆեդոտիկ), Ալեքսեյ Գրիգորև (Ռոդե)։ 1999 թվականին այդ բեմադրության ձայնագրությունը թողարկվել է Deutsche Grammophon ընկերության կողմից[4], իսկ 2002 թվականին թողարկվել է տեսագրությունը[5]։

«Երեք քույր» օպերան բազմիցս բեմադրվել է[6], այդ թվում նաև Դյուսելդորֆում, Համբուրգում, Ամստերդամում, Փարիզում, Բրյուսելում, Էդինբուրգում[1] և Վիեննայում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Andrew Clements. Edinburgh opera: Three Sisters : [անգլ.] // The Guardian. — 2001. — 27 August.
  2. 2,0 2,1 2,2 Rachel Beckles Willson. Eastern Europe // The Cambridge Companion to Twentieth-Century Opera : [անգլ.] / Mervyn Cooke. — Cambridge University Press, 2005. — С. 179. — 374 с. — (Cambridge Companions to Music). — ISBN 9780521780094.
  3. 3,0 3,1 Raymond Tuttle (2000). «CD Review: Péter Eötvös. Three Sisters (Drei Schwestern)». ClassicalNet (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Peter Eötvös. Trois Soeurs. Drei Schwestern. Three sisters». Deutsche Grammophon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Three Sisters (2002)». IMDB. 2002. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Péter Eötvös: Tri sestri». Ricordi. 2016 թ․ մարտի 22. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Chekhov's Three Sisters: the opera by Pėter Eötvös». Vienna Opera Review. 2016 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.