Jump to content

Երից Մանկանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երից Մանկանց
Երիցմանկանց վանքը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԱրցախ Արցախ Մարտակերտի շրջան,
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի
Հոգևոր կարգավիճակՎանք
Հիմնական ամսաթվերը1691
Ներկա վիճակվերականգնվում է
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ.
Կառուցման ավարտ1691
Հիմնադրված1691
Քարտեզ
Քարտեզ
 Yerits Mankants Վիքիպահեստում

Երիցմանկանց վանք, պատկանում է 17-րդ դարին, գտնվում է Մարտակերտի շրջանում, Արցախ։ Այն միջնադարյան հայ եկեղեցաշինության փայլուն օրինակ է։ Կառուցվել է 1691 թվականին, պատմական Ջրաբերդում։ Վանքը հիմնվել է Մելիք-Իսրայելյանների կողմից, Ջրաբերդի իշխանները, գուցե որպես Գանձասարի և նրա իշխանների՝ Հասան-Ջալալյանների, Խաչենի իշխանների մրցակից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանված արձանագրությունների համաձայն՝ եկեղեցին կառուցել են Աղվանից կաթողիկոս Սիմեոնը և իր եղբայր Իգնատիոս վարդապետը՝ 1664 թվականին նվիրատվությունների օժանդակությամբ[1]։ Եկեղեցին կառուցող ճարտարապետը Սարգիսն է, որի առանձին արձանագրությունը գտնվում է ներսում, բեմի հյուսիսային կողմի պատին.

Շինաւղ և վարպետ եկեղեցոյս ուստա Սարգիսն յիշեցեք ի Քրիստոս
- Ջալալեանց, նշվ. աշխ., էջ 171-179

Երիցմանկանց վանքի բնակելի սենյակներից շատերը փլված են, իսկ մնացածները, որոնք ոչ հեռու անցյալում օգտագործվում էին, դեռ կանգուն են։ Բնակելի սենյակների տակ կան նկուղներ, որոնք եղել են պահեստներ, գուցե և թաքստոցներ։

Արցախյան պատերազմի տարիներ

Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992 թվականի հունիսին Ադրբեջանի կողմից Գյուլիստանի գրավումից հետո տեղի շուրջ 14 հազար հայ բնակչությունը ոտքով ճանապարհվեց դեպի Մարտակերտի շրջան։ Այդ խմբից մոտ 2-3 հազարը անտառներով անցնելու ժամանակ հասնում են Երիցմանկանց վանք և ապաստան գտնում վանքի տարածքում՝ մինչև օգնական խմբերի ժամանումը[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչաձև գմբեթակիր հորինվածք ունեցող եկեղեցին շինված է անտաշ քարերով, սպիտակավուն, ներքուստ չորս քառակուսի սյուներով, բակում կան բնակելի սենյակներ։ Եկեղեցու գմբեթն ամբողջովին կառուցված է սրբատաշ կաթնագույն քարից։ Բազմաթիվ և գեղեցիկ քանդակների մեջ հատկապես արժե հիշատակել արևի ժամացույցը՝ քարի վրա կերտված։

Հատակագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատակագիծը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրտչյան, Շ.Մ. (1980). Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջ 53.
  2. «Շահումյանը չպարտվեց, Շահումյանը հանձնեցին»..., Երկիր օրաթերթ, 20 հունիսի, 1992թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 591