Jump to content

Էդուարդ Զորիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Զորիկյան
Ծնվել էհունիսի 2, 1961
(62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ և սցենարիստ

Էդուարդ Զորիկյան (հունիսի 2, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հունիսի 2-ին Երևանում, Հայկական ԽՍՀ[1]։

1968-1978 թվականներին սովորել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսական միջնակարգ դպրոցում։ 1979-1984 թվականներին սովորել է Երևանի պետական համալասարանի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժնում։ 1984-1989 թվականներին աշխատել է Երևանի Քանաքեռի երկրաբանաերկրաֆիզիկական արշավախմբում, այնուհետ զբաղվել է զուտ ստեղծագործական աշխատանքով՝ թատրոններում, հեռուստատեսությունում, ռադիոյում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորիկյանն ավելի քան 300 երգերի և բանաստեղծությունների հեղինակ է։

Գրել է առաջին հայկական ռոք օպերայի՝ «Խայտաբղետ այս աշխարհում» լիբրետոն և երաժշտությունը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Ունի երկու երեխա՝ Հայկ Զորիկյան (1983 թ.) և Սիրարփի Զորիկյան (1994 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կենսագրություն. Էդուարդ Զորիկյան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.