Jump to content

Էմիլիա Բարանաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլիա Բարանաք
Ծնվել էօգոստոսի 4, 1994(1994-08-04)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել

Էմիլիա Բարանաք (օգոստոսի 4, 1994(1994-08-04)[1], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), սերբականադացի դերասանուհի և մոդել։ Հայտնի է իր Միջ Քլամփ դերով The CW հեռուստաալիքի Ռիվերդեյլ հեռուստսերիալում։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարանաքը ծնվել է Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքում, սերբերի ընտանիքում[2][3]։

Նա Միջ Քլամփի դերը խաղացել է The CW հեռուստաալիքի Ռիվերդեյլ սերիալի երկրորդ սեզոնում[4]։ Բարանաքը նաև նկարահանվել է Ջեննի Հանի «Բոլոր այն տղաներին, ում սիրում էի» ռոմանտիկ վեպի էկրանավորման մեջ՝ Ջենիվիվի դերում[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2013 Այլմոլորակայիններ տանը Սոֆի Չբավարարված օդաչու
2015 Գերբնական Քրիստալ Թորսոն Դրվագ՝ «Եղբայրների պաշտպան»
2015 Սիրում եմ քեզ մինչև մահ Փեյջ Ուինթերս Հեռուստասերիալ
2016 #Սթի Էմիլի Դրվագ՝ «Հիշողության շաբաթ»
2017 Այն կողմում Ջեմի 4 դրվագ
2017 Մահացու կանանց հասարակություն Քրիստինա Ռոբերտս Հեռուստասերիալ
2017–2019 Ռիվերդեյլ Միջ Քլամփ 9 դրվագ
2018 Բոլոր այն տղաներին, ում սիրում էի Ջենիվիվ
2019 Հմայվածները Հեիդի 2 դրվագ
2019 Ճակատագրի գայթակղություն Օլիվիա Քարթրայթ Հեռուստասերիալ
2019 Սաբրինայի սարսափազդու արկածները Աուդրի Դրվագ՝ «Դոկտոր Քերբերի սարսափների տունը»
2020 Բոլոր տղաներին․ Ես դեռ սիրում եմ քեզ Ջենիվիվ
TBA Բոլոր տղաներին․ Միշտ և ընդմիշտ Լարա Ջին Ջենիվիվ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Liou, Connie. «Who Is Midge From Riverdale? 5 Quick Facts About Emilija Baranac». Women.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  3. Kut, Fiona (2017 թ․ հունիսի 30). «Emilija's Story». Luna Nectar.
  4. Louise-Smith, Katie (2017 թ․ հուլիսի 12). «There's A New Character On "Riverdale" But No One Knows Who She Is». PopBuzz. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  5. Hacker, Caitlin (2017 թ․ օգոստոսի 17). «The Cast of To All the Boys I've Loved Before Is Already Looking Pretty Perfect». PopSugar.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]