Jump to content

Էմմա Նաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Նաթ
Դիմանկար
Ծնվել էհուլիս 1860
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Մահացել է1915
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունswitchboard operator

Էմմա Նաթ (անգլ.՝ Emma Nutt, հուլիս 1860, Բոստոն, ԱՄՆ - 1915)[1], 1878 թվականի սեպտեմբերի 1-ին Էմման դարձել է աշխարհում առաջին կին հեռախոսավարուհին, երբ աշխատանքի է ընդունվել ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում Էդվին Հոլմսի հեռախոսային առաքման ընկերությունում (Telephone Despatch Company)[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականի հունվարին Բոստոնի Հեռախոսային առաքման ընկերությունն սկսել է վարձել տղաների ընկերությունում որպես հեռախոսային օպերատորներ աշխատելու համար, այդ թվում նաև Ջորջ Ուիլարդ Կլոյին[4]։ Տղաները (այդ թվում նաև Էմմայի ամուսինը[1]) բավականին հաջողակ հեռագրային կապի օպերատոր էին, բայց նրանց վերաբերմունքը (համբերության պակաս) և վարքագիծը (կատակներ, հայհոյանքներ) անընդունելի էին հեռախոսային կենդանի շփման համար[5], ուստի ընկերությունն սկսել է վարձել կին օպերատորների։ 1878 թվականի սեպտեմբերի 1-ին ընկերությունն աշխատանքի է վերցրել Էմմային, ով այս բնագավառում աշխատել է 33-37 տարի[6][7][8], որից հետո 1911 թվականին անցել է թոշակի[8][9]։ Էմմայի աշխատանքի անցնելուց մի քանի ժամ հետո նրա քույը՝ Ստելա Նաթը, դարձել է աշխարհում հեռախոսային երկրորդ կին օպերատորը[2][10]։ Ի տարբերություն Էմմայի՝ Ստելան որպես հեռախոսավարուհի աշխատել է մի քանի տարի[9]։

Հաճախորդների դրական արձագանքը Էմմայի հանգստացնող, բարեկիրթ ձայնին և համբերությանը պատճառ հանդիսացան, որ տղաները շուտով փոխարինվեն կին հեռախոսավարուհիներով։ 1879 թվականին Միչիգանում աշխատանքի ընդունվեցին առաջին կին հեռախոսավարուհիները՝ Բեսի Սնոու Բալանսը, Էմմա Լանդոնը, Քարի Բոլթը, Մինի Շումանը[3]։

Էմմային աշխատանքի է ընդունել հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը։ Շաբաթական 54 ժամյա աշխատանքի դիմաց ամսական նա ստանում էր 10 դոլար[4]։ Էմման կարողանում էր հիշել Նոր Անգլիայի հեռախոսային և հեռագրային ընկերության տեղեկատուի բոլոր համարները[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Carlos Fernandes. «Unidade Academica de Engenharia Civil, Biography, Emma Mills Nutt». Dec.ufcg.edu.br. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  2. 2,0 2,1 Colleen Fitzpatrick (1927 թ․ ապրիլի 7). «Forensic Genealogy, Who is Emma Nutt?». Forensicgenealogy.info. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  3. 3,0 3,1 «AT&T, Media Info, SBC Michigan Recognizes 125 Years of Telephone Operators, Personal Service, Michigan, San Antonio, Texas, October 31, 2003». Att.com. 2003 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  4. 4,0 4,1 4,2 Petersen, Julie K. Google Books. Books.google.co.uk. ISBN 978-0-8493-1173-4. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  5. «PBS American Experience, The Telephone». pbs.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «About this date - 1st September, 1878». Hicards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  7. «Holiday insights, Emma Nutt day». Holidayinsights.com. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  8. 8,0 8,1 «130 Years of the Telephone». AT&T. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. 9,0 9,1 «New Hampshire Telephone, "It's for You!", by Carole Soul» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  10. Kate Schnedeker. «The Newsletter of the Montgomery County chapter of the National Organization for Women» (PDF). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.