Jump to content

Էմրե Ջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմրե Ջան
գերմ.՝ Ahmed Abubaker
Ջանը 2017 թվականին Գերմանիայի ազգային հավաքականի կազմում խաղալիս
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Թուրքիա Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1994(1994-01-12)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Հասակ 186 սմ
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան, պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բորուսիա Դորտմունդ
Համար 23
Պատանեկան կարիերա
2006-2006 Գերմանիա Բլաու Գելիբ
2006-2009 Գերմանիա Այնտրախտ
2009-2011 Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013 Գերմանիա Բավարիա 4(1)
2011-2013 Գերմանիա Բավարիա 2 31(3)
2013-2014 Գերմանիա Բայեր 29(3)
2014-2018 Անգլիա Լիվերպուլ 115(10)
2018-2020 Իտալիա Յուվենթուս 37(4)
2020- Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 29(1)
Ազգային հավաքական
2009 Գերմանիա Գերմանիայի ՖԱՀ (Մ15) 1(0)
2009-2010 Գերմանիա Գերմանիայի ՖԱՀ (Մ16) 8(2)
2010-2011 Գերմանիա Գերմանիայի ՖԱՀ (Մ17) 23(3)
2012-2013 Գերմանիա Գերմանիայի ՖԱՀ (Մ19) 5(0)
2013-2015 Գերմանիա Գերմանիայի ՖԱՀ (Մ21) 13(1)
2015- Գերմանիա Գերմանիայի ՖԱՀ 37(1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էմրե Ջան (թուրք.՝Emre Can, հունվարի 12, 1994(1994-01-12)[1], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), գերմանացի կիսապաշտպան, որը հանդես է գալիս Բորուսիա Դորտմունդում և Գերմանիայի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաու Գելիբ և Այնտրախտ

Ջանը իր կարիերան սկսել է գերմանական Բլաու Գելիբում, որտեղ խաղացել է մինչև 2006 թվականը և 2006 թվականին տեղափոխվել է ֆրանֆուրտյան Այնտրախտ։

Բավարիա

2009 թվականի աշնանը նա տեղափոխվել է Մյունխենի Բավարիա։ 2011 թվականին Ջանը տեղափոխվել է մյունխենյան ակումբի երկրորդ թիմ։ Իր առաջին հանդիպումը անցկացրել է 2012 թվականի օգոստոսի 12-ին Գերմանիայի սուպերգավաթի շրջանակներում և մրցել է Դորպումդի Բորուսիայի դեմ։ Իսկ առաջին հանդիպումը բունդեսլիգայում անցկացրել է 2013 թվականի ապրիլի 13-ին մրցելով Նյուրնբերգի դեմ։

Բայեր

2013 թվականի օգոստոսին Բավարիայից տեղափոխվել է Բայեր[2][3].:

Լիվերպուլ

2014 թվականի հունիսի 5-ին 10 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվել է Լիվերպուլ[4]։ Նոյեմբերի 8-ին իր առաջին գոլն է խփել Չելսիի դեմ խաղում։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանը խաղացել է Գերմանիայի տարբեր երիտասարդական հավաքականների կազմում։ Մ17 տարեկանների Գերմանիայի հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր եւ Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։2013 թվականից Ջանը համարվում է Գերմանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ։ Ջանը մերժել է Թուրքիայի ազգային հավաքականում հանդես գալու առաջարկը, քանի որ շատ է ուզում խաղալ հենց Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի սուպերգավաթակիր 2012
  • Գերմանիայի չեմպիոն 2012/2013
  • Չեմպիոնների լիգայի գավաթակիր 2012/2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Էմրե Ջանը Բավարիայից տեղափոխվել է Բայեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  3. Can kickt für Leverkusen — für mindestens zwei Jahre
  4. Էմրե Ջանը տեղափոխվել է Լիվերպուլ։ Anfield club announce signing of Bayer Leverkusen midfielder - Transfers - Football - The Independent

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմրե Ջան» հոդվածին։