Jump to content

Ընկերության միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընկերության միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀուլիսի 30
սկսած1958[1]
Հաստատվածմայիսի 3, 2011[2]
Ի հիշատակընկերություն[3]
Կայքun.org/es/observances/friendship-day(իսպ.) և un.org/en/observances/friendship-day(անգլ.)

Ընկերության միջազգային օր, նշվում է հուլիսի 30-ին, սահմանվել է ընկերներին երախտագիտություն հայտնելու նպատակով։ Ընկերության միջազգային օրը ամենաերիտասարդ տոներից մեկն է օրացույցում։ Այդ օրը հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011 թվականի ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ։ ՄԱԿ-ը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին առաջարկել է նշել հուլիսի 30-ը համաձայն մշակութային սովորույթների[4][5]։

ՄԱԿ-ի որոշման մեջ շեշտը դրվում է տարբեր երկրների միջև ընկերական հարբերությունների ձևավորման կամ շարունակականության կարևորության վրա։ «Ազգերի, երկրների, մշակույթների միջև ընկերությունը կոչում է խաղաղության և կամուրջներ ստեղծում հասարակությունների միջև, ինչը նպաստում է մշակութային բազմազանության»,— ասվում է փաստաթղթում։ Ընկերության միջազգային օրվա խնդիրներից է երիտասարդների, ինչպես նաև ապագա առաջնորդների ուշադրությունը սևեռել հասարակական գործունեության վրա, որն ուղղված է տարբեր մշակույթների հարգալից ըմբռնմանը։ Շատ երկրներում իրականացվում են ընկերության քարոզչությանն առնչվող տարբեր միջոցառումներ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.lanacion.com.ar/sociedad/dia-del-amigo-que-paises-lo-celebran-el-20-de-julio-nid1920156/
  2. https://undocs.org/es/A/RES/65/275
  3. https://www.un.org/en/observances/friendship-day
  4. Nations, United. «Международный день дружбы | Организация Объединенных Наций». United Nations (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Cruzada Mundial de la Amistad». cruzadamundialdelaamistad.blogspot.com (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  6. http։//www.un.org/ga/search/view_doc.asp?symbol=A/65/L.72 (անգլ.)