Jump to content

Թագավորամարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լքված գյուղ
Թագավորամարգ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար հանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՕրդուբադի շրջան
Այլ անվանումներԴարգամարգ
Ազգային կազմՀայեր
(մինչև 19-րդ դարի կեսեր)
Ադրբեջանցիներ
(19-րդ դարի կեսից մինչև 1950-ական թվականներ)

Թագավորամարգ (հայտնի է նաև Դարգամարգ անունով), լքված միջնադարյան հայաբնակ բնակավայր ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում հյուսիս-արևմուտքում[1]

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորամարգ գյուղը գտնվել է ներկայիս Օրդուբադի շրջանի հյուսիս-արևմուտքում՝ Շուռուտ և Հին Փորադաշտ գյուղերից 8-9 կմ հյուսիս արևելք, բավականին խոր ձորում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորամարգ գյուղի մասին բավականին քիչ տեղեկություններ են հայտնի։ Բազմադարյա պատմություն ունեցող հայկական բնակավայրից հայերը տեղահան են արվել 19-րդ դարի կեսերին։ Հետագայում գյուղում բնակվել են ադրբեջանցիներ։ 1950-ական թվականներից աստիճանաբար բնակչությունը հեռացել է, իսկ բնակավայրն ավերակների վերածվել[1]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լքված և ավերված բնակավայրի ավերակներում դեռևս խորհրդային ժամանակներում նկատելի էին ոչ մեծ եկեղեցու ավերակներ[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորամարգի բնակիչների մի մասը 18-րդ դարի սկիզբներին բնակություն են հաստատել Ռուսական կայսրության Խերսոնի մարզի Գրիգոպոլիս քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 109։