Թըրների մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թըրների մրցանակ
Տեսակարվեստի բնագավառի մրցանակ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրվել է1984
ՊարգևադրողԹեյթ
Անվանված էՈւիլյամ Թըրներ
Կայքtate.org.uk/turner-prize/about
Tate Britain` մրցանակ շնորհելու ավանդական տեղը

Թըրների Մրցանակ (անգլ.՝ The Turner Prize), մրցանակ ժամանակակից արվեստի բնագավառում, աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Անվանակոչված է 19-րդ դարի անգլիացի նկարիչ Ուիլյամ Թըրների պատվին։ Հիմնադրվել է 1984 թվականին։

Մրցանակակիր կարող է դառնալ ցանկացած նկարիչ, ով աշխատել է և ցուցադրել իր գործերը Մեծ Բրիտանիայում վերջին 12 ամիսների ընթացքում։ 1991 թվականից մինչև 2016 թվականը գոյություն ուներ նաև տարիքային սահմանափակում թեկնածուների համար. նրանք պետք է լինեին 50 տարեկանից ոչ մեծ։

Բոլոր նկարիչներն առաջադրվում են իրենց ինչ-որ մի կոնկրետ ցուցահանդեսի կամ աշխատանքի համար։ Կարճ ցուցակի հայտարարությունից հետո հանդիսատեսին է ցուցադրվում նկարիչ-թեկնածուների համատեղ ցուցահանդեսը, որը տևում է հաղթողի հայտարարելուց երկու-երեք ամիս առաջ և մոտ մեկ ամիս հետո։ Ցուցահանդեսին նկարիչները ցույց են տալիս արդեն ինչ-որ այլ բան, նրանց նոր աշխատանքներն ակտիվորեն քննարկվում են մամուլում, այս դեպքում հաղթողը պարգևատրվում է այն սկզբնական ցուցահանդեսի համար, որի շնորհիվ նա ընկել է կարճ ցուցակի մեջ։

Մրցանակի գոյության առաջին տասնամյակներին թեկնածուների ցուցահանդեսն ու պարգևադրումը տեղի էին ունենում լոնդոնյան Tate Britain-ում, 2011 թվականից Թըրների մրցանակաբաշխությունն ամեն անգամ անցկացվում է Միացյալ Թագավուրության նոր քաղաքում։

Մրցանակի պատմությունն ու հեղինակությունն այնպիսին են, որ հանդիսատեսն սպասում է ժյուրիից համարձակ և նույնիսկ սկանդալային ընտրություն։ Սակայն ոչ ամեն տարի հաղթող է հանդիսանում ամենածայրահեղ նկարիչը կարճ ցուցակից։

2020 թվականին՝ առաջին անգամ 30 տարվա ընթացքում, մրցանակի շնորհումը չեղարկվեց։ Պատճառը COVID-19 պանդեմիայի պայմաններում կարանտինը եղավ։ Ավանդական մրցույթի փոխարեն կազմակերպիչները որոշեցին հովանավորների օգնությամբ 12,2 հազար դոլլար դրամաշնորհ տալ տասը վարպետների[1]։

Թեկնածուներ և դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս օրվա դրությամբ Թըրների մրցանակի դափնեկիրները ստանում են 25000 ֆունտ, կարճ ցուցակի մյուս հավակնորդները` 5000 ֆունտ յուրաքանչյուրը։

Տարի Հաղթող Դափնեկիր չդառցած թեկնածուներ
1984 Մալքոլմ Մոռլի
  • Ջիլբերտ և Ջորջ
  • Ռիչարդ Դիքոն
  • Ռիչարդ Լոնգ
  • Հովարդ Հոջքին
1985 Հովարդ Հոջքին
  • Թերի Ատքինսոն
  • Թոնի Կռեգ
  • Յան Համիլտոն Ֆինլեյ
1986 Ջիլբերտ և Ջորջ
  • Վիկտոր Բըրջին
  • Բիլ Վուդրոու
  • Դերեք Ջարմեն
  • Արվեստ և լեզու
1987 Ռիչարդ Դիքոն
  • Պատրիկ Քոլֆիլդ
  • Ռիչարդ Լոնգ
1988 Թոնի Կռեգ
  • Ռիչարդ Համիլթոն
  • Ռիչարդ Լոնգ
  • Բոյդ Ուեբ
  • Լյուսյեն Ֆրեյդ
1989 Ռիչարդ Լոնգ
  • Ջուզեպե Պենոնե
  • Փաուլա Ռեգու
  • Շոն Սքալի
  • Լյուսյեն Ֆրեյդ
  • Ջիլիան Էյրս
1990 Մրցանակը չի շնորհվել
1991 Անիշ Կապուր
  • Ռեյչել Ուայթրեդ
1992 Գրենվիլ Դեվի
  • Դեմիեն Հըրսթ
1993 Ռեյչել Ուայթրեդ
  • Շոն Սքալի
1994 Էնթոնի Գորմլի
  • Փիթեր Դոյգ
1995 Դեմիեն Հըրսթ
  • Մարկ Ուոլինգեր
  • Մոնա Հաթում
1996 Դուգլաս Գորդոն
  • Գերի Հյում
1997 Ջիլիան Ուերինգ
  • Կորնելիա Փարքեր
1998 Քրիս Օֆիլի
  • Տասիտա Դին
  • Սեմ Սեյլոր Վուդ
1999 Սթիվ Մաքքվին
  • Թրեյսի Էմին
2000 Վոլֆգանգ Թիլմանս
  • Գլեն Բրաուն
  • Տոմոկո Տակահասի
2001 Մարտին Քրիդ
2002 Քիթ Թայսոն
  • Ֆիոնա Բաններ
  • Լիամ Գիլլիկ
2003 Գրեյսոն Փերի
  • Ջեյք և Դինոս Չեփմեններ
2004 Ջերեմի Դելեր
  • Կութլուգ Ատաման
  • Յինկա Շոնիբարե
2005 Սայմոն Սթարլինգ
  • Դարեն Ալմոնդ
  • Ջիմ Լեմբի
2006 Թոմմա Աբթսс
  • Ֆիլ Քոլինզ
  • Ռեբեկա Ուորեն
2007 Մարկ Ուոլինգեր
2008 Մարկ Լեքի
2009 Ռիչարդ Ռայթ
  • Լյուսի Սքայեր
  • Ռոջեր Հայորնս
2010 Սյուզան Ֆիլիփց
  • Դեքստեռ Դելվուդ
  • The Otolith Group
2011 Մարտին Բոյս[2]
2012 Էլիզաբեթ Փրայս
  • Փոլ Նոբլ[3]
  • Լյուկ Ֆաուլեր
2013 Լոր Պռուվո[4]
  • Թինո Սեգալ
2014 Դունկան Քեմփբել
2015 Assemble
2016 Հելեն Մարթեն
2017 Լյուբայնա Հիմիդ[5]
2018 Շարլոթ Փրոջեռ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Британская галерея Тейт впервые за 30 лет отменила присуждение премии Тернера». ТАСС. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  2. Толстова А. Лауреатом премии Тернера стал Мартин Бойс // Коммерсантъ-Online. — 2011. — 6 дек.
  3. Дьяконов В. Премия Тернера объявила номинантов 2012 года // Коммерсантъ-Online. — 2012. — 2 мая.
  4. Собств. корр. Объявлены номинанты премии Тернера 2013 года // ArtGuide. — 2013. — 26 апр.
  5. Собств. корр. Любайна Химид получила премию Тернера за 2017 год // Артгид. — 2017. — 6 дек.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թըրների մրցանակ» հոդվածին։