Jump to content

Թուրը քարի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրը քարի մեջ
անգլ.՝ The Sword in the Stone
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ, պատմություն հասունացման մասին, բադի մուվի, ավանդական մուլտֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ԿերպարներArthur?, Merlin?, Archimedes?, Madam Mim?, Արթուր, Մերլին, Sir Ector?, Sir Kay?, Sir Kay?, Granny Squirrel?, Sir Pellinore?, Pellinore?, Sir Bart?, Girl Squirrel?, Scullery Maid?, ասպետ, The Wolf? և Tiger and Talbot?
Գործողության վայրԱնգլիա և Լոնդոն
ԴարաշրջանVI դար և Միջնադար
Հորինված երկիրDisney's The Sword in the Stone universe? և Walt Disney Animation Studios film universes?
Հիմնված էԹուրը քարի մեջ[1][2]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորՎոլֆգանք Ռեյտերման[1][3][2]
ՍցենարիստԲիլ Պիտ[1][3][2]
ՀնչյունավորումԿառլ Սուենսոն[1][3][2][…], Ջունիոս Մեթյուս[1][3][2][…], Սեբաստիան Կաբոտ[1][3][2][…], Ռիկի Սորենսեն[1][3][2][…], Richard Reitherman?[1][2][4][…], Robert Reitherman?[1][2][4][…], Նորման Էլդեն[1][3][2][…], Մարթա Ուենթուորթ[1][3][2][…], Ալան Նափիե[1][3][2][…], Տուրլ Ռեյվենսկրոֆտ[4], Ջիմմի ՄաքԴոնալդ[4], Ginny Tyler?[1][3][2][…], Բարբարա Ջո Ալեն[1][3][4][…], Մել Բլանկ[5], Fred Darian?[5], Թուդոր Օուեն[5] և Մելոմեն[1]
ՊատմողՍեբաստիան Կաբոտ
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[2]
Գործադիր պրոդյուսերՔեն Փեթերսոն[1][3][2]
ԵրաժշտությունՋորջ Բրունս[1][3][2], Ռիչարդ Շերման[1][3][2] և Ռոբերթ Շերման[1][3][2]
ԽմբագիրԴոնալդ Հալիդեյ[1][2]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[2]
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures[1][3] և Դիսնեյ+
Տևողություն75 րոպե[6][3]
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվականդեկտեմբերի 25, 1963[7][6]
Առաջադրում«Օսկար» մրցանակ երաժշտական լավագույն ադապտացիայի կամ մշակման համար
MPAA վարկանիշG
Բյուջե3 000 000 $
Շահույթ12 000 000 $[8]

Թուրը քարի մեջ (անգլ.՝ The Sword in the Stone), Ֆենտեզի ժանրի մուլտֆիլմ։ Տերենս Հենբերի Ուայթի գրքի էկրանավորումն է, որի սցենարը վերափոխել է Բիլլ Փիթը։ ԱՄՆ-ում մուլտֆիլմը դրամարկղներում հավաքել է շուրջ 12 միլիոն դոլար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի հիմքում ընկած է Արթուր արքայի մասին լեգենդը։ Ավելի ճիշտ մեզ ցուցադրում են, թե ով է եղել Արթուրը նախքան արքա դառնալը. հասարակ դրանիկ և հավաքարար, ընդհանուր առմամբ մանր գործերով զբաղվող տղա։ Երկրորդ ոչ պակաս հերոսը հրաշագործ Մեռլինն է՝ արքայի հավատարիմ խորհրդատուն։ Այստեղ նա կոմիկական կերպար է, անճոռնի իմաստուն։ Մեռլինի գլխավոր առանձնահատկություններից է այն, որ նա գիտի ոչ թե շատ, այլ ամեն ինչ, թե ինչ է եղել և ինչ է լինելու։ Օրինակ. երբ կանխագուշակում է, թե Մլակը (Արթուրին հենց այդպես են կոչում շրջապատում) պետք ուղիղ իմաստով ընկնի ներքև, ընկնելու տեղում Մեռլինը բազկաթոռ է տեղադրում։

Ֆիլմի վերջում ասպետական մրցախաղի ժամանակ Մլակին հանձնարարում են, որ վազի և բերի տանը մոռացած սուրը։ Սակայն այդժամ նա տեսնում է տարօրինակ մի սուր՝ մխրճված քարի մեջ, և որոշում է հենց դա տանել տանը մոռացածի փոխարեն։ Իսկ լեգենդը փաստում էր այն մասին, որ ով հանի թուրը քարից, կդառնա արքա։ Հենց այստեղ էլ բացում են Արթուրի իրական անունը և դերը, սակայն նա պատրաստ չէր այդքան կարևոր գործին և օգնություն է խնդրում Մեռլինից չլքել իրեն։ Վերջինս թռչում-գնում է՝ խոստանալով վերադառնալ և չլքել արքային։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիլլ Փիթ՝ պատմության հեղինակ
  • Տ. Հ. Ուայթի՝ գրքի էկրանիզացիա
  • Նկարիչ-անիմատորներ՝ Ֆրենկ Թոմաս, Միլտ Քալ, Օլլի Ջոնստոն, Ջոն Լոունսբերի
  • Հերոսների անիմացիան՝ Հել Քինգ, Էրիկ Լարսոն, Էրիկ Քլեվորտ, Ջոն Սիբլի, Գրիֆ Նորդբերգ, Հել Ամբրո, Դիք Լուկաս
  • Անիմացիայի էֆեկտները՝ Դեն ՄաքՄանուս, Ջեք Բոյդ, Ջեք Բաքլի
  • Հերոսների դիզայնը՝ Միլտ Քալ, Բիլ Փիթ
  • Լեյաուտ՝ Դոն Գրիֆֆիթ, Բեզիլ Դեվիդովիչ, Վենս Հերրի, Սիլվիա Քոբ, Դեյլ Բարնհարտ, Հոմեր Ջոնաս
  • Հետին ֆոնը՝ Ուոլտ Պերեգոյ, Բիլ Լայն, Ալ Դեմփսթեր, Էնթոնի Ռիզզո, Ռալֆ Հալլետ, Ֆիլ Մոտտոլա
  • Արտադրության ղեկավար՝ Քեն Փեթերսոն
  • Ձայնի ռեժիսոր՝ Ռոբերտ Օ. Կուկ
  • Խմբագիր՝ Դոնալդ Հելլիդեյ
  • Ձայնի խմբագիր՝ Էվելին Քեննեդի
  • Երաժշտությունը՝ Ջորջ Բրունս
  • Գործիքավորում՝ Ֆրանկլին Մարքս
  • Երգերը՝ Ռիչարդ Մ. Շերման, Ռոբերտ Բ. Շերման
  • Նկարիչ՝ Քեն Անդերսոն
  • Ռեժիսոր՝ Վոլֆգանգ Ռեյտերման

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մադամ Միմը հանդիսանում է «Դոնալդ պապիկը և հարևան տան կախարդուհին» դիաֆիլմի հերոսը։
  • Տեսարանը նման է «Ջունգլիների գիրքը» ստեղծագործությանը, երբ Արթուրին դիմավորում են շները։
  • Ֆիլմի սկզբում Մեռլինը ծխում է ծխամորճ, չնայած որ դեպքերը կատարվում են մեր թվարկության սկզբում։
  • Նախքան մուլտֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում ցուցադրվել է «Կարոտող ուրվականը» (1937)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրը քարի մեջ» հոդվածին։