Jump to content

Ժոան Ժորդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոան Ժորդան
Joan Jordán
Ժորդանը Էյբարի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Joan Jordán Moreno
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 6, 1994(1994-07-06)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Ռեժենկոս, Բաշ Էմպորդա
Հասակ 184 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 24
Պատանեկան կարիերա
2002-2005 Իսպանիա Պալաֆրուժել
2005-2008 Իսպանիա Բիզբալենկ
2008-2009 Իսպանիա Սաբատ
2009-2011 Իսպանիա Պոբլենսե
2011-2014 Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Իսպանիա Էսպանյոլ B 85 (12)
2014-2017 Իսպանիա Էսպանյոլ 12 (1)
2016-2017   Իսպանիա Վալյադոլիդ 35 (3)
2017-2019 Իսպանիա Էյբար 71 (10)
2019-ներկա Իսպանիա Սևիլյա 1 (0)
Ազգային հավաքական
2015-ներկա Կատալոնիա Կատալոնիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2019

Ժոան Ժորդան (իսպ.՝ Joan Jordán, հուլիսի 6, 1994(1994-07-06)[1][2], Ռեժենկոս, Բաշ Էմպորդա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսպանյոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ժորդանը սկսել է Էսպանյոլում[4][5]։ 2014 թվականի օգոստոսի 21-ին նա 5 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ տեղափոխվելով Էսպանյոլի առաջին թիմ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 30-ին՝ փոխարինման մտնելով Սևիլյայի դեմ խաղում[6][7]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2015 թվականի հունվարի 10-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի հունվարի 10-ին՝ Էյբարի դեմ խաղում[9][10]։ Էսպանյոլի կազմում Ժորդանը անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2016 թվականի հուլիսի 26-ին Ժորդանը 1 տարվա վարձավճարով միացավ Ռեալ Վալյադոլիդին[11][12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց հոկտեմբերի 16-ին՝ Խիմնաստիկ Տառագոնայի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 5-ին`Սևիլյա B-ի դեմ խաղում[16]։ 2017 թվականի հունվարի 13-ին իսպանացին խփեց Կադիսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[17]։ Վալյադոլիդի կազմում Ժորդանը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[18]։

Էյբար[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 13-ին Ժորդանը 3 տարվա պայմանագիր կնքեց Էյբարի հետ[19][20][21]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մալագայի դեմ խաղում[22]։ Օգոստոսի 27-ին իսպանացին հեռացվեց խաղադաշտից Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[23]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 5-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[24]։ Դեկտեմբերի 16-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վալենսիայի դեմ խաղում՝ օգնելով Էյբարին հաղթել 2-1 հաշվով[25][26]։ Իր առաջին մրցաշրջանում Ժորդանը անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[27]։

2018 թվականի նոյեմբերի 4-ին Ժորդանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Էյբարին[28]։ 2019 թվականի հունվարի 26-ին՝ Լեգանեսի դեմ խաղում իսպանացին կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[29]։ Ապրիլի 14-ին նա տուգանային հարվածով գրավեց Ռեալ Սոսիեդադի դարպասը հանդիպման 85-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[30][31]։ Էյբարի կազմում Ժորդանը անցկացրեց 75 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[32]։

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 27-ին Ժորդանը 4 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[33][34][35]։ Ակումբը նրա համար վճարեց 14 միլիոն եվրո[36][37][38]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[39][40]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[41]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էսպանյոլ 2014–15 Լա Լիգա 3 0 2 0 5 0
2015–16 9 1 3 0 12 1
Ընդհանուր 12 1 5 0 0 0 0 0 17 1
Վալյադոլիդ (վարձավճար) 2016–17 Սեգունդա Դիվիզիոն 35 3 2 0 37 3
Էյբար 2017–18 Լա Լիգա 35 6 2 0 37 6
2018–19 36 4 2 0 38 4
Ընդհանուր 71 10 4 0 0 0 0 0 75 10
Սևիլյա 2019–20 Լա Լիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
Կարիերայի ընդհանուր 119 14 11 0 0 0 0 0 130 14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Spain - Joan Jordán - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Who is Joan Jordan? Arsenal 'plan transfer for La Liga's fifth-most creative player'». Squawka (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «Who is Joan Jordan: The reported West Ham target available for just £13m?». Hammers News (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Aug 30, 2014 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «Espanyol vs Sevilla: resumen, goles y resultado». MARCA.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «Real Madrid - RCD Espanyol Barcelona, Jan 10, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «SD Eibar - RCD Espanyol Barcelona, Jan 10, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  10. «Eibar vs Espanyol: resumen, goles y resultado». MARCA.com. 2016 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  11. realvalladolid.es. «El Pucela se hace con la cesión de Joan Jordán». www.realvalladolid.es (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  12. «OFFICIAL - ESPANYOL loan Joan Jordan to Valladolid». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  13. «Joan Jordán, cedido al Valladolid». www.rcdespanyol.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  14. «Rayo Vallecano - Real Valladolid CF, Aug 28, 2016 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  15. «Gimnàstic de Tarragona - Real Valladolid CF, Oct 16, 2016 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  16. «Real Valladolid CF - Sevilla Atlético, Nov 5, 2016 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  17. «Cádiz CF - Real Valladolid CF, Jan 13, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  18. «Joan Jordan Moreno | Football Stats | Sevilla | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  19. «Joan Jordán signs for SD Eibar until 2020 | SD Eibar - Web Oficial». www.sdeibar.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
  20. «El Eibar ficha al mediocentro Joan Jordán, procedente del Espanyol». naiz: (իսպաներեն). 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  21. «Joan Jordán ficha por el Eibar hasta el 2020». SD Eibar - El Diario Vasco (իսպաներեն). 2017 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  22. «Málaga CF - SD Eibar, Aug 21, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  23. «SD Eibar - Athletic Bilbao, Aug 27, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  24. «Real Sociedad - SD Eibar, Nov 5, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  25. «SD Eibar - Valencia CF, Dec 16, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  26. «Eibar vs. Valencia - Football Match Report - December 16, 2017 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  27. «Joan Jordan Moreno | Football Stats | Sevilla | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  28. «SD Eibar - Deportivo Alavés, Nov 4, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  29. «CD Leganés - SD Eibar, Jan 26, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  30. «Real Sociedad - SD Eibar, Apr 14, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  31. «Joan Jordan rescues late point for Eibar». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  32. «Sevilla to beat Arsenal to Eibar midfielder Joan Jordan | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  33. «Joan Jordán joins Sevilla FC until 2023». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  34. «Sevilla sign Eibar midfielder Joan Jordan | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  35. «Sevilla Beat West Ham To Signing Of Joan Jordan From Eibar». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  36. «Official: Sevilla sign Joan Jordan». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  37. «DONE DEAL: Sevilla complete signing of Eibar midfielder Joan Jordan - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  38. Onefootball. «Sevilla confirm signing of Arsenal-linked Joan Jordan». Onefootball (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  39. «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Aug 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  40. «Espanyol 0-2 Sevilla: results, summary and goals». AS.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  41. «Joan Jordán». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոան Ժորդան» հոդվածին։