Jump to content

Ժուան Ժեզուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուան Ժեզուս
Juan Jesus
Ժեզուսը Ինտերի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Juan Guilherme Nunes Jesus
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 10, 1991(1991-06-10)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Բելու Օրիզոնտի, Բրազիլիա
Հասակ 185 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան, ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 5
Պատանեկան կարիերա
2006-2009 Բրազիլիա Ինտերնասիոնալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Բրազիլիա Ինտերնասիոնալ 25 (0)
2012-2016 Իտալիա Ինտեր Միլան 110 (1)
2016-ներկա Իտալիա Ռոմա 65 (1)
Ազգային հավաքական
2009-2011 Բրազիլիա Բրազիլիա Մ20 17 (0)
2012 Բրազիլիա Բրազիլիա Մ23 6 (0)
2012-2013 Բրազիլիա Բրազիլիա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 14-ի, 2020:

Ժուան Ժեզուս (պորտ.՝ Juan Jesus, հունիսի 10, 1991(1991-06-10)[1][2], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի կազմում։ Խաղում է կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնասիոնալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեզուսը Ինտերնասիոնալի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հունվարի 18-ին՝ Լիգա Գաուշուի Իպիրանգա Էրեշինի դեմ խաղում[4]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց մայիսի 16-ին՝ Գոյասի դեմ խաղում[5]։ Իր առաջին մրցաշրջանում բրազիլացին Ինտերնասիոնալի կազմում հաղթեց Լիբերտադորեսի գավաթը։ 2011 թվականին նվաճեց Ռեկոպա Սուդամերիկանան և Լիգա Գաուշուն։ Ինտերնասիոնալի առաջին թիմի կազմում Ժեզուսը անցկացրեց 42 հանդիպում։

Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 30-ին Ժեզուսը 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ինտեր Միլան[6]։ Սերիա A-ում իր դեբյուտը նշեց մայիսի 13-ին՝ Լացիոյի դեմ հանդիպման ավելացված ժամանակում փոխարինելով Դիեգո Միլիտոյին[7]։ 2012-13 մրցաշրջանում Ժեզուսը դարձավ Ինտերի հիմնական կազմի խաղացող՝ 3–5–2 մարտավարությունում խաղալով Վալտեր Սամուելի և Անդրեա Ռանոկիայի հետ։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Վասլույի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի մայիսի 19-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[9][10]։ Այս մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց 44 հանդիպում[11], սակայն Ինտերը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը առաջնությունում և չհայտավորվեց Չեմպիոնների Լիգային կամ Եվրոպայի Լիգային[12]։

2013 թվականի հուլիսի 12-ին Ժեզուսը ստացավ 5 համարի մարզաշապիկը՝ Դեյան Ստանկովիչի հեռանալուց հետո[13]։ 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ ընկերական խաղում նա առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ որպես Ինտերի ավագ[14]։ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին բրազիլացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականը[15][16]։ 2015 թվականի փետրվարի 4-ին՝ Նապոլիի դեմ Իտալիայի գավաթի խաղում նա անցկացրեց իր 100-րդ պաշտոնական հանդիպումը իտալական ակումբի կազմում[17][18]։ Ինտերի կազմում Ժեզուսը անցկացրեց 141 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 14-ին Ժեզուսը 2 միլիոն եվրոյի դիմաց վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[19][20]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Պորտուի դեմ խաղում[21]։ Ռոմայի կազմում Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[22]։ 2016-17 մրցաշրջանի կեսից Ռոման 10 միլիոն եվրոյի դիմաց գնեց Ժեզուսի լրիվ տրանսֆերը։ 2018 թվականի ապրիլի 28-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Կիևոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 58-րդ րոպեին[23]։ 2017-18 մրցաշրջանում Ժեզուսը անցկացրեց 29 հանդիպում, իսկ Ռոման հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[24][25], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[26][27]։

Իր առաջին գոլը Ռոմայի կազմում Ժեզուսը խփեց 2018 թվականի նոյեմբերի 11-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[28]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեզուսը ներկայացրել է Բրազիլիան երիտասարդական հավաքականներում։ Բրազիլայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում նա սկսեց հանդես գալ 2010 թվականի սկզբից։ 2011 թվականին Ժեզուսը մասնակցեց մինչև 20 տարեկանների Հարավային Ամերիկայի առաջնությանը[29]՝ անցկացնելով իր թիմի բոլոր 8 հանդիպումները և օգնելով Բրազիլիային հաղթել այս առաջնությունը[30]։ 2011 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց նաև աշխարհի առաջնությանը[31]՝ օգնելով Բրազիլիային նվաճել այս գավաթը[32]։

Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Ժեզուսը իր դեբյուտը նշեց 2012 թվականի մայիսի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[33]։ Նա մասնակցեց 2012 թվականի Օլիմպիական խաղերին[34][35]՝ օգնելով թիմին հասնել եզրափակիչ, որտեղ սակայն Բրազիլիան 1-2 հաշվով պարտվեց Մեքսիկային[36][37]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[38]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինտերնասիոնալ 2010 Բրազիլիայի Սերիա A 7 0 0 0 1 0 10 0 18 0
2011 18 0 0 0 0 0 6 0 24 0
Ընդհանուր 25 0 0 0 1 0 16 0 42 0
Ինտեր Միլան 2011–12 Իտալիայի Սերիա A 1 0 0 0 0 0 0 0 1 0
2012–13 31 1 4 0 9 0 44 1
2013–14 27 0 2 0 29 0
2014–15 32 0 2 0 11 0 45 0
2015–16 19 0 4 0 23 0
Ընդհանուր 110 1 12 0 20 0 0 0 142 1
Ռոմա 2016–17 Իտալիայի Սերիա A 20 0 3 0 10 0 33 0
2017–18 22 0 1 0 6 0 29 0
2018–19 20 1 1 0 3 0 24 1
2019–20 3 0 0 0 1 0 4 0
Ընդհանուր 65 1 5 0 20 0 0 0 90 1
Կարիերայի ընդհանուր 200 2 17 0 41 0 16 0 274 1

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2012 4 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնասիոնալ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Brazil - Juan Jesus - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  4. «Internacional vs. Ypiranga Erechim - 17 January 2010 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  5. «Goiás Esporte Clube - Sport Club Internacional, May 16, 2010 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  6. «Inter sign Jesus». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  7. «SS Lazio - Inter Milan, May 13, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  8. «FC Vaslui - Inter Milan, Aug 23, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  9. «Inter Milan - Udinese Calcio, May 19, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  10. «Inter hammered by Udinese». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  11. «Juan Jesus | Football Stats | Inter Milan | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  12. «Serie A 2012-13 Table». www.sportsmole.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  13. «Dejan Stankovic departs Inter Milan». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  14. «Inter 0-3 Real Madrid». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  15. «Inter, rinnova Juan Jesus: accordo fino al 2018 e ritocco dell'ingaggio - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  16. «INTER, tempo di rinnovi: Juan Jesus fino al 2018 - ITA Sport Press». ITA Sport Press (իտալերեն). 2013 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  17. «SSC Napoli - Inter Milan, Feb 4, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  18. «Napoli v Internazionale Live Commentary & Result, 04/02/2015, Coppa Italia | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  19. «Juan Jesus completes Roma switch». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  20. «Roma complete Juan Jesus deal with Inter». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  21. «FC Porto - AS Roma, Aug 17, 2016 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  22. «AS Roma - Udinese Calcio, Aug 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  23. «AS Roma - Chievo Verona, Apr 28, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  24. Reuters (2018 թ․ ապրիլի 11). «Roma shock Barcelona to reach Champions League semi-finals». NST Online (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  25. «Kostas Manolas seals historic Roma comeback to send Barcelona out». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  26. «Liverpool FC - AS Roma, Apr 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  27. «AS Roma - Liverpool FC, May 2, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  28. «AS Roma - UC Sampdoria, Nov 11, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  29. «Brazil Under-20 squad for South America Youth tournament Peru 2011 includes Neymar & Philippe Coutinho». Pitaco do gringo's Brazilian football site (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  30. 30,0 30,1 FIFA.com (2011 թ․ փետրվարի 14). «Brazil hit heights once more». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  31. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  32. 32,0 32,1 FIFA.com. «FIFA U-20 World Cup 2011 - News - Brazil's youngsters return to the top - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  33. «Denmark - Brazil, May 26, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  34. Talintyre, Dan. «International Football: Brazil Squad Announced for 2012 London Olympics». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  35. «Brazil name strong Olympic squad for London 2012». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  36. 36,0 36,1 Jackson, Jamie (2012 թ․ օգոստոսի 11). «Mexico claim Olympic football gold after Oribe Peralta stuns Brazil». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  37. Winter, Henry (2012 թ․ օգոստոսի 12). «Mexico 2-1 Brazil: Olympic final match report» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  38. «Juan Jesus». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  39. «Internacional superstars claim Copa Libertadores win». The Independent (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  40. «Internacional secure state title». FourFourTwo (անգլերեն). 2011 թ․ մայիսի 16. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  41. «Unstoppable Leandro Damiao seals Recopa title for Internacional | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  42. «Diego Tardelli gives Brazil win as Lionel Messi falters for Argentina». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուան Ժեզուս» հոդվածին։