Jump to content

Իգոր Շիտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Շիտով
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1986(1986-10-24)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Պոլոցկ, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Իգոր Սերգևիչ Շիտով (բելառուս․՝ Ігар Сяргеевіч Шытаў, հոկտեմբերի 24, 1986(1986-10-24)[1][2][3], Պոլոցկ, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Բելառուս ֆուտբոլիստ, Միբսկի «Դինամոյի» և Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։ Բելառուսական հանրապետության սպորտի միջազգային վարպետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Պոլոցկ քաղաքի մանկապատանեկան սպորտային դպրոցում։ Առաջին մարզիչն էր Սերգեյ Վասիլևիչ Պավլովը։

ԲԱՏԷ ՖԱ»-ի կազմում եղել է Եվրոպայի Լիգայի մասնակից 2009/10[4][5] և 2010/11 թվականներին[6][7]։ Հինգ անգամ ներառվել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի Բելառուսի չեմպիոնատի 22 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (2007,2008, 2009, 2010, 2011)։

2011 թվականի օգոստոսի 18-ին Մոսկվայի «Դինամոյի» հետ քառամյա պայմանագիր է կնքել[8]։ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին վարձակալության է տրվել (առանց գնման իրավունքի) «Մորդովյա» ակումբին մինչև 2013 թվականի հունիսը։ 2014 թվականի հունվարի 15-ին Մոսկվայի «Դինամո»-յի հետ պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ լուծարվել է[9]։ Հունվարի 28-ին վերադարձել է Սարանսկի ակումբ, որը հանդես է եկել Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնությունում ազատ գործակալի կարգավիճակով՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[10]։

2016 թվականի հուլիսի 16-ին Իգոր Շիտովը երկկողմանի պայմանագիր է կնքել Ղազախստանի չեմպիոն «Աստանա» ակումբի հետ[11]։ Մինչև մրցաշրջանի ավարտը անցկացրել է 9 խաղ և օգնել թիմին կրկին չեմպիոն դառնալու։ Հաջորդ մրցաշրջանում ամրացրել է իր տեղը հիմնական կազմում․ խաղացել է 27 խաղ և խփել 1 գոլ՝ կրկին նվաճելով ոսկին թիմի հետ։ Բացի այդ, Շիտովը դարձել է Ղազախստանի ֆուտբոլի գավաթ 2016 և Սուպեր գավաթ 2018-ի գավաթակիր (եղել է պահեստային), ինչպես նաև երկու անգամ մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2016/17 և 2017/18 թվականների խմբային փուլին։ Ճիշտ է, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2017/18 փլեյ-օֆֆ փուլում շոտլանդական «Սելթիկի» (0-5) հետ արտագնա խաղում աչքի է ընկել իր հայրենակից Պոստնիկովի հետ (խփել են միանգամից երկու ինքնագոլ)։ 2018 թվականի հուլիսին լրացել էր Շիտովի՝ «Աստանայի» հետ պայմանագիրը և կողմերը որոշել են չերկարաձգել այն[12]։

2018 թվականի հուլիսի 16-ին Իգորը պայմանագիր է կնքել Մինսկի «Դինամո»-յի հետ[13]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի 2009 թվականի երիտասարդական առաջնության մասնակից է Շվեդիայում։

Բելառուսի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2008 թվականի փետրվարի 2-ին՝ Մալթայում կայացած Ազգային հավաքականների 16-րդ միջազգային մրցաշարում Իսլանդիայի հավաքականի հետ խաղում (2:0)։ 2008 թվականի հունիսի 2-ին Տուրկուում Ֆինլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում իր միակ գնդակն էր խփել 92-րդ րոպեին։ Խաղն ավարտվել է 1:1 հաշվով (այն բանից հետո, երբ Տոնի Կալիոն հաշիվը հավասարեցրել է 94-րդ րոպեին)։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԱՏԷ
  • Բելառուսի չեմպիոն (2)։ 2009, 2010
  • Բելառուսի գավաթակիր (1)։ 2009/10
  • Բելառուսի Սուպեր գավաթակիր (1)։ 2011
«Դինամո» (Մոսկվա)
  • Ռուսաստանի գավաթի եզրափակիչ փուլի մասնակից 2012
«Աստանա»
  • Ղազախստանի չեմպիոն (2)։ 2016, 2017
  • Ղազախստանի գավաթակիր (1)։ 2016
  • Ղազախստանի սուպերգավաթակիր (1)։ 2018

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսի չեմպիոնատի լավագույն պաշտպան (1)։ 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Профиль на сайте Чемпионат.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  5. «Профиль на сайте Чемпионат.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Профиль на сайте Чемпионат.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  7. «Профиль на сайте Чемпионат.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  8. Официальный сайт ФК «Динамо» (Москва)(չաշխատող հղում)
  9. «Динамо» рассталось с Игорем Шитовым
  10. «Игорь Шитов: перезагрузка». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  11. ФК «Астана» укрепился защитником сборной Беларуси(չաշխատող հղում)
  12. Шитов покидает «Астану»
  13. «Игорь Шитов — футболист минского Динамо». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Շիտով» հոդվածին։