Իոն Դրուցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոն Դրուցե
ռումիներեն՝ Ion Druță
Ծնվել էսեպտեմբերի 3, 1928(1928-09-03)[1]
ԾննդավայրՀորոդիշտե, Soroca County, Ռումինիայի թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 28, 2023(2023-09-28)[2] (95 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
ԳերեզմանThanksgiving Candle
Մասնագիտությունդրամատուրգ, դրամատուրգ, բանաստեղծ, պատմաբան և գրող
Լեզումոլդավերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Մոլդովա
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՄոլդովայի գիտությունների ակադեմիա
ԿուսակցությունՄոլդովայի ազգային ճակատ[3] և ԽՄԿԿ[4]
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Հանրապետության շքանշան և Order of Bogdan the Founder
Իոն Դրուցե Վիքիքաղվածքում
 Ion Druță Վիքիպահեստում

Իոն Դրուցե (ռումիներեն՝ Ion Druţă, Ива́н Пантеле́евич Дру́ца, սեպտեմբերի 3, 1928(1928-09-03)[1], Հորոդիշտե, Soroca County, Ռումինիայի թագավորություն - սեպտեմբերի 28, 2023(2023-09-28)[2], Մոսկվա, Ռուսաստան[2]), մոլդովացի գրող, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոն Դրուցեն ծնվել է 1928 թվականին Բեսարաբիայի հյուսիսում՝ Գորոդիշտե գյուղում։ Ավարտել է անտառտնեսության դպրոցը, աշխատել է որպես գյուղխորհրդի քարտուղար, 1947-1951 թվականներին ծառայել է բանակում։ 1945-1956 թվականներին եղել է կոմերիտմիության անդամ։ Հրատարակվել է 1950 թվականից։ 1957 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Գրել է մոլդավերեն, 1960 թվականից՝ նաև ռուսերեն։

Մոլդովիայում հրատարակվել են Դրուցեի պատմվածքների մի շարք ժողովածուներ, որոնցից «Քո առաջին անունը մարդ է» լույս է տեսել նաև ռուսերեն։ Հեղինակել է «Կասա Մարե» դրաման, «Տափաստանային բալլադներ» վեպը, «Տխրության տերևներ» վիպակը (հրատարակվել է նաև հայերեն), որը սկզբում վերնագրել է «Գեորգեն, այրու որդին»։ Սա լիրիկական հուզիչ պատմություն է սիրո մասին։ 1958 թվականին Մոսկվայում հրատարակվել է այդ վիպակը, 1963 թվականին՝ վեպը[5]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդովայի ԽՍՀ պետական մրցանակ (1967)
  • Լենինի շքանշան (1988)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1960, 1984)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Հանրապետության շքանշան (1993)
  • «Ժողովրդական գրող»

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Էռա Սամուիլովնա Ռոսինա (1929), գրող Ռոսին Իզրաիլովիչի դուստրը (1892-1941)[6][7]
  • Երկվորյակ դուստրեր՝ Օլգա (ապրում է Իսրայելում) և Տատյանա (1958-2011)[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://druta.asm.md/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Marele scriitor Ion Druță s-a stins din viață — 2023.
  3. https://mariusmioc.wordpress.com/2012/08/26/1989-chisinau-timpul-cere-insistent-decizii-care-ar-intoarce-irevocabil-pagina-cu-semnaturile-funeste-ale-lui-molotov-si-ribentrop/
  4. https://cersipamantromanesc.wordpress.com/2016/01/01/miscarea-de-renastere-nationala-din-moldova-sovietica-si-contrareactia-rusiei/
  5. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ
  6. Воспоминания Бориса Рунина(չաշխատող հղում)
  7. Писательская рота
  8. «Дни молдавской культуры в Израиле». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իոն Դրուցե հոդվածին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոն Դրուցե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոն Դրուցե» հոդվածին։