Jump to content

Իրակլի Կոբախիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրակլի Կաբախիձե
վրաց.՝ ირაკლი კობახიძე
Դրոշ
Դրոշ
Վրաստանի խորհրդարանի նախագահ
 
Կուսակցություն՝ «Վրացական երազանք՝ Դեմոկրատական Վրաստան»
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ իրավաբան և դիվանագետ
Ազգություն վրացի
Ծննդյան օր սեպտեմբերի 25, 1978(1978-09-25) (45 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն  Վրաստան և  ԽՍՀՄ
Հայր Giorgi Kobakhidze?
 
Ինքնագիր Изображение автографа

Իրակլի Կոբախիձե (վրաց.՝ ირაკლი კობახიძე, սեպտեմբերի 25, 1978(1978-09-25), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պետական և քաղաքական գործիչ, որը 2016 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2019 թվականի հունիսի 21-ը ստանձնել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրակլին ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

2000 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2002 թվականին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայում։ Դրանից հետո արժանացել է Դյուսելդորֆի համալսարանի իրավագիտական գիտությունների դոկտորի թեկնածուի աստիճանի։

2005-2006 թվականներին Կոբախիձեն դասավանդել է Վրաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում և միաժամանակ ծառայել է, որպես ՄԱԶԾ-ի ծրագրի ղեկավար։

Նա զբաղվել է Վրաստանի Եվրոպական միությանն ինտեգրվելու գրասենյակի հարցերով, որպես մարդու իրավունքների մասնագետ։ 2015 թվականի հունվարին Իրակլի Կոբախիձեն միացել է իշխող «Վրացական երազանք՝ Դեմոկրատական Վրաստան» քաղաքական կուսակցությանը՝ դառնալով վերջինիս գործադիր քարտուղարը[1][2]։ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո նույն թվականի նոյեմբերի 3-ին Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի նախագահ։ Նրա ընտրությունը առաջացրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ դժգոհությանը։ Նրանք նորընտիր պաշտոնյային մեղադրել են «հանրային պառակտման» մեջ[3]։

Ցույցերին հաջորդած հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 20-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին հայտնվել է շարունակական բողոքի ակցիաների կիզակետում[4]։ Հակառուսական ալիքը կարճ ժամանակում վերաճում է կառավարության դեմ ցույցերի․ ցուցարարների գլխավոր պահանջը խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն էր։

Իրակլի Կոբախիձեն իր հրաժարականի մասին հայտնում է 2019 թվականի հունիսի 21-ին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստում։ Խորհրդարանի խոսնակի հրաժարականի հայտարարությունը լրագրողներին ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք»-ի քարտուղար Կախա Կալաձեն[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Պառլամենտական ընտրություններ Վրաստանում». Քաղաքացիական Վրաստան. 2016 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «Ո՞վ է այն մարդը, որ պետք է ընտրվի Վրաստանի խորհրդարանի հաջորդ նախագահ». Agenda.ge. 2016 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. «Իրակլի Կաբախիձեն՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում». InterPressNews. 2016 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. 4,0 4,1 «Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական տվեց». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրակլի Կոբախիձե» հոդվածին։