Jump to content

Լաախեր Զե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաախեր Զե
Տեսակխառնարանային լիճ
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Գերմանիա
ՎարչատարածքGlees?
Երկարություն1,964 կմ
Լայնություն1,186 կմ
Տրամագիծ2 կմ
ԲԾՄ275 մետր
Խորություն51 մետր
Շրջանագծի երկարություն7,3 կմ
Մակերես3,33 կմ²[1]
Ծավալ103 000 000 մ³
Մասն էLaach volcano?
Ավազանի տարածք12,2 կմ²
Ավազանի երկիր Գերմանիա
Լճից հոսող գետFulbert-Stollen?
Քարտեզ
Քարտեզ

Լախեր-Զե (գերմ.՝ Laacher See, հնում՝ Լախերյան լիճ[2]), հրաբխային ծագման անհոս լիճ Ռեյնլանդ-Պֆալց(Գերմանիա) երկրամասի Արվայլեր շրջանի Գլես կոմունայում։

Լիճը տեղակայված է 2 կմ տրամագծով հրաբխային կալդերայում, Կոբլենցից 24 կմ հյուսիս-արևմուտք, Բոննից 37 կմ հարավ և Հռենոս գետի ափին գտնվող Անդերնախ քաղաքից 8 կմ հեռավորության վրա։ Լախ հրաբուխը (մաար) գտնվում է Էյֆել լեռնաշղթայում։

Լախերյան լիճը առաջացել է մոտ մ.թ.ա. 10930 թվականին Լախ գերհրաբխի պլինյան ժայթքումից, որի հրաբխային պայթյունավտանգության ինդեքսը VEI[3] 6 էր, այն մոտավորապես հավասազոր է 1991 թվականին ֆիլիպինյան Պինատուբո հրաբխի ժայթքմանը[4]։ Այդ ժայթքումն է քննարկվում որպես ուշ տրիասի կլիմայական անոմալիայի հնարավոր պատճառ։ Մոտակա տարածքները հայտնվել են հրաբխային մոխրի և պեմզայի հիսունմետրանոց շերտի տակ, ավելի փոքր մասնիկները հիմնականում ցրվել են դեպի հարավ, մինչև այժմյան Հյուսիսային Իտալիայի տարածք և դեպի հյուսիս-արևելք՝ մինչև այժմյան Ռուսաստանի և Սկանդինավյան թերակղզու տարածք։ Հնարավոր է, որ Լախ հրաբխի ժայթքումը պատճառ է հանդիսացել ժամանակակից Դանիայի տարածքում Բրոմմե մշակույթի ծագմանը[5]։

Լախեր-Զե լիճը գտնվում է ծովի մակարդակից 275 մ բարձրության վրա և զբաղեցնում է 3,31 կմ² մակերես, առավելագույն խորությունը 53 մետր է։

Լախեր-Զե լճի համայնապատկեր
Լախեր-Զե լճի համայնապատկեր

Լախեր-Զեի հարավ-արևմուտքում է գտնվում Լախերյան աբբայությունը։ Դենդրոժամանակագրական վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ 1164 թվականին, աբբա Ֆուլբերտի ծառայության ժամանակահատվածում, առատ տեղումներ են եղել։ Դա հիմք է հանդիսանում ենթադրելու, որ հենց նա է հրահանգել կառուցել 880 մետր երկարությամբ ավազանը, որը կոչված էր հոսք չունեցող Լախեր-Զեյից ջրերի արտահոսք իրականացնելու։

2007 թվականին խառնարանային լճից տեղի են ունեցել ածխաթթու գազի արտանետումներ[6]։

1867 թվականից մինչև 1872 թվական Լախեր-Զե լիճ է բաց թողնվել պոմերանյան Մադյու(այժմ՝ Մեդվե) և Բոդենի լճերից բերված սիգի բեղմնավորված ձկնկիթ։ Այժմ լճում բնակվում է սիգի մի քանի տեսակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. «Лаахское озеро». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. https://volcanoes.usgs.gov/vsc/glossary/vei.html
  4. Environmental impact of the Laacher See eruption at a large distance from the volcano: Integrated palaeoecological studies from Vorpommern (NE Germany)(անգլ.). — doi:10.1016/j.palaeo.2008.09.013
  5. Василий Жуков (2020 թ․ մայիսի 11). «Археологи нашли «мертвую зону» в центре Европы». Популярная механика. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «Britischer Bomber im Laacher See». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Культура Германии: лингвострановедческий словарь

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]