Jump to content

Լա Սկալա հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլանի Լա Սկալա հրապարակ

Լա Սկալա հրապարակ (իտալ.՝ Piazza della Scala), հետիոտնային կենտրոնական հրապարակ Իտալիայի Միլան քաղաքում, որը Միլանի Դուոմո գլխավոր հրապարակին է միանում Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահի անցումով։ Անվանվել է Լա Սկալա հայտնի օպերային թատրոնի պատվին, որը գտնվում է հրապարակի հյուսիսարևմտյան մասում։ Շենքում տեղակայված է և՛ օպերային թատրոնը, և՛ Լա Սկալայի և, ընդհանրապես, օպերայի պատմությանը նվիրված Լա Սկալա թանգարանը։ Լա Սկալա թատրոնի շենքի մյուս կողմում՝ դեպի հարավ-արևելք, Միլանի քաղաքապետարանի շենքն է՝ Մարինո պալատը։ Հրապարակի հյուսիսարևելյան կողմում է գտնվում մեկ այլ նշանակալի կառույց՝ Իտալիայի առևտրային բանկի շենքը։ Հրապարակի հարավարևմտյան հատվածը մուտք ունի դեպի Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ, ինչպես նաև Բելտրամի պալատ։ Հրապարակի ճարտարապետության մեծ մասը վերագրվում է իտալացի ճարտարապետ Լուկա Բելտրամիին, ով նախագծել է համանուն պալատը, Մարինո պալատի ճակատային հատվածը, Իտալիայի առևտրային բանկի շենքը։ Հրապարակի կենտրոնում է գտնվում քանդակագործ Պիետրո Մանիի հեղինակած Լեոնարդո դա Վինչիին նվիրված հուշարձանը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Սկալա հրապարակը Միլանի կենտրոնի համեմատաբար վերջին լրացումներից է։ Հրապարակում գտնվող ամենահին շինությունը՝ Մարինո պալատը, թվագրվում է 16-րդ դար (կառուցումն ավարտվել է 1563 թվականին)[2], այն ժամանակ, այնուամենայնիվ, հրապարակը դեռևս գոյություն չի ունեցել (տարածքը զբաղեցրել են շենքեր)։ Մարինո պալատի ճակատային հատվածը ի սկզբանե միակ կառույցն էր, որ նայում էր դեպի Սան Ֆեդել հրապարակ։ Երբ 1778 թվականին կառուցվեց Լա Սկալա թատրոնի շենքը, այն նայում էր ավելի շատ դեպի փողոց, քան հրապարակ։ 19-րդ դարի վերջում Միլանի քաղաքային իշխանությունները նախաձեռնեցին տարածքի մանրակրկիտ վերանորոգումը, ինչպես նաև հրապարակի ստեղծումը։ Ճարտարապետ Լուկա Բելտրամին նախաձեռնեց Բելտրամի պալատի ստեղծումը (1886), այնուհետև՝ Մարինո պալատի նոր ճակատային հատվածը (1888-1892), ավելի ուշ՝ Իտալիայի առևտրային բանկի շենքի ստեղծումը (1923-1927):

Շենքեր և հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Ծանոթագրություններ
Լա Սկալա
Լա Սկալա
Ճարտարապետ ` Ջուզեպպե Պիերմարինի
Կառուցվել է՝ 1776-1778
Մարինո պալատ
Մարինո պալատ
Ճարտարապետ ` Գալիացցո Ալիեսի
Կառուցվել է՝ 1557-1563
Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ
Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ
Ճարտարապետ ` Ջուզեպպե Մենիոնի
Կառուցվել է՝ 1865
Լեոնարդո դա Վինչիիի հուշարձան
Լեոնարդո դա Վինչիիի հուշարձան
Քանդակագործ՝ Պիետրո Մանի
Բացվել է՝ 1872[3]
Իտալիայի առևտրային բանկի շենքը
Իտալիայի առևտրային բանկի շենք (պալատ)
Ճարտարապետ ` Լուկա Բելտրամի
Ավարտվել է՝ 20-րդ դար
Բելտրամի պալատ
Բելտրամի պալատ
Ճարտարապետ ` Լուկա Բելտրամի
Կառուցվել է՝ 1920

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Piazza della Scala». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  2. 2,0 2,1 Piazza della Scala, Milan
  3. Monumento a Leonardo da Vinci, Turismo Milano
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Սկալա հրապարակ» հոդվածին։