Jump to content

Լեռնային ձիաթռչնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային ձիաթռչնակ
Լեռնային ձիաթռչնակ
Լեռնային ձիաթռչնակ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Խաղտուտներ (Motacillidae)
Ցեղ Ձիաթռչնակներ (Anthus)
Տեսակ Լեռնային ձիաթռչնակ (A. spinoletta)
Միջազգային անվանում
Anthus spinoletta
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Լեռնային ձիաթռչնակ (Anthus spinoletta), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային ձիաթռչնակի մարմնի վերին մասը և պոչը ծածկող փետուրները մոխրագույն են։ Թևերը և պոչը մոխրագույն են, որովայնը և պոչի եզրային փետուրները՝ սպիտակ, կոկորդը, կտնառքը և կուրծքը՝ շիկավարդագույն։ Քաշը՝ 18-25 գ, թևի երկարությունը՝ 80-94 մմ։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստակյաց թռչուն է։ Տարածված է առավելապես լեռնային տափաստանների բարձրադիր շրջաններից մինչև ալպիական մարգագետինները։ Խոր աշնանը և ձմռանը մեծ երամներ կազմած քոչում է հանրապետության ցածրադիր տափաստանային մարգագետինները։ Խուսափում է անտառներից, օրվա մեծ մասը անցկացնում է գետնին, երգում է ինչպես օդում, այնպես էլ գետնին նստած։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը սարքում է չոր խոտերից՝ փոքրիկ փոսերի մեջ կամ գետնին։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 մոխրագույն կամ կանաչավուն երանգով, սև պտերով ձվեր։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջատներով։

Anthus spinoletta spinoletta

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայի հյուսիսում, Ֆրանսիայի և Բրիտանական կղզիների ծովափնյա շրջաններում, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի լեռնային շրջաններում և ծովափերին[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 26.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային ձիաթռչնակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային ձիաթռչնակ» հոդվածին։