Լի Անկրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Անկրիչ
Ծննդյան թիվ՝օգոստոսի 8, 1967(1967-08-08)[1] (56 տարեկան)
Ծննդավայր՝Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, մոնտաժող, մուլտիպլիկատոր, կրկնօրինակող և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0881279

Լի Անկրիչ (անգլ.՝ Lee Edward Unkrich, օգոստոսի 8, 1967(1967-08-08)[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և մոնտաժող, «Օսկար» (2010) և «Ոսկե գլոբուս» կինոմրցանակների դափնեկիր։ «Փիքսար» ընկերության մշտական աշխատակից, որտեղ աշխատում է սկսած 1994 թվականից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փիքսար» ընկերության կողմից նկարահանվող կոմերցիոն հայտնի ծրագրերի համառեժիսոր է։ Նկարահանել է այնպիսի անիմացիոն-համակարգչային ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Խաղալիքների պատմություն 2», «Հրեշների կորպորացիա» և «Որոնելով Նեմոյին»[2]։ 2010 թվականին կայանում է Լի Անկրիչի դեբյուտը որպես ռեժիսոր. նա նկարահանեց «Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ» մուլտֆիլմը։ Այն հեղինակին բերեց «Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար» մրցանակ։ Եվս մեկ «Օսկար» Անկրիչը ստացավ նույն անվանակարգում 2018 թվականի մարտի 4-ին «Կոկոյի գաղտնիքը»[3] մուլտֆիլմի համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկրիչն ամուսնացած է Լաուրա Սենչրիի հետ։ Ունեն երեք երեխա՝ Հաննան, Ալիսան և Մաքսը[4]։

Նրա մայրը հրեա է, իսկ հայրը ընդունել է հուդայականություն[5][6][7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Ли Анкрич на сайте Box Office Mojo
  3. «Тайна Коко» получила «Оскар» как лучший полнометражный мультфильм
  4. O'Connor, Clint (2010 թ․ հունիսի 12). «'Toy Story 3': Director Lee Unkrich, from Chagrin Falls, doesn't want to break Pixar's golden streak». Cleveland.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  5. Miller, Gerri (2018 թ․ փետրվարի 27). «Lee Unkrich: 'Coco' Creator is the Frontrunner for Best Animated Feature».
  6. Bloom, Nate (2011 թ․ հունվարի 21). «Jewish Stars 1/21». Cleveland Jewish News. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  7. «Interfaith Celebrities: Movies, Music, and More». InterfaithFamily. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  8. «'Coco' Ready for Thanksgiving Weekend Fireworks at the Box Office». 2017 թ․ նոյեմբերի 21.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Անկրիչ» հոդվածին։