Jump to content

Լոնգ Այլենդ (նեղուց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնգ Այլենդ
ՏեսակԷստուար
Երկիր ԱՄՆ
ԳետաբերանԱտլանտյան օվկիանոս
Հոսող հոսքերԿոնեկտիկուտ (գետ), Housatonic River?, Mystic River?, Thames River?, Mamaroneck River?, Nissequogue River?, Norwalk River? և Niantic River?
Քարտեզ
Քարտեզ

Լոնգ Այլենդ (անգլ.՝ Long Island Sound), նեղուց, հյուսիսում գտնվող Կոնեկտիկուտ նահանգի և հարավում գտնվող Լոնգ-Այլենդի միջև։

Նեղուցի երկարությունը մոտ 150 կմ է, լայնությունը` 32 կմ[1]։ Արևմտյան մասում նեղուցը անցնում է ԻՍթ Ռիվեր գետ նեղ վտակով («գետ»), որի ափին գտնվում է Նյու Յորքը։ Ափամերձ գիծը խիստ կտրտված է, օվկիանոսի կողմից շատ ավազե ցամաքալեզվակներ են։

Լճակը հայտնաբերողի անունը հայտնի չէ։ Հայտնի է, որ Լոնգ-Այլենդի կղզին հայտնաբերվել է 1609 թվականին Հենրի Հուդզոնի կողմից[2]։ Սակայն նեղուցով առաջին գրանցված անցումը կատարել է հոլանդացի Ադրիեն Բլոկը, որի անունով կոչվել է նեղուցի արևելյան մասում գտնվող կղզին։

Ափին Նյու Յորքի և Կոնեկտիկուտի խոշոր քաղաքների գտնվելը նպաստում է ջրի աղտոտմանը, ինչը բացասաբար է անդրադառնում տարածքի բուսական և կենդանական աշխարհի վրա։ Նաև այդ պատճառով զբոսաշրջիկների շրջանում հանրաճանաչությունը նվազում է[3]։

Գաղութային դարաշրջանում նեղուցն ուներ «Սատանայի գոտի» (The Devil’s Belt) մականունը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Справочная Информация». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. Лонг-Айленд // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. «Long Island Sound Study». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. Каланов Н. А., Скрягин Л. Н. Англо-русский словарь морских идиом и жаргона. — М.: Моркнига, 2013, — ISBN 978-5-903081-91-2, ISBN 978-5-03-003315-0, с.31

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնգ Այլենդ (նեղուց)» հոդվածին։