Jump to content

Լուկաս Գրեյբիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաս Գրեյբիլ
Ծնվել է23 նոյեմբեր 1984 թվական
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Սպրինգֆիլդ
ԿրթությունKickapoo High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, Սցենարիստ, Պրոդյուսեր, Ռեժիսոր
Ակտիվ շրջան2004-ներկա
Ժանրերփոփ
ԱնդամությունHigh School Musical Cast?
lucasgrabeel.com

Լուկաս Գրեյբիլ (անգլ.՝ Lucas Grabeel, նոյեմբերի 23, 1984(1984-11-23)[1][2], Սպրինգֆիլդ, Միսսուրի, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նրան մեծ ճանաչում է բերել Ռայն Էվենսի դերը՝ «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկասը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 23-ին Միսուրի նահանգի՝ Սպրինգֆիլդ քաղաքում։ 2003 թվականին ավարտել է դպրոցը (անգլ.՝ Kickapoo High School)։ Մասնակցել է դպրոցի տարբեր ներկայացումների։ Հաճախել է Միսուրիի Պետական Համալսարանի (անգլ.՝ Missouri State University) արվեստի ակադեմիա (անգլ.՝ Missouri Fine Arts Academy)։ Հետագայում նա որոշում է տեղափոխվել Լոս Անջելես, որպեսզի շարունակի իր դերասանի կարիերան։ Լոս Անջելես տեղափոխվելուց երկու ամիս անց նա ստանում է իր առաջին դերը գովազդում, իսկ մի քանի ամիս անց ստանոում է Իտանի դերը Հելոինտաուն ֆիլմի երրորդ մասում։

Հեռուստասերիալների դերերից հետո, 2006 թվականին ստանում է Ռայն Էվենսի՝ Շարպեյ Էվենսի երկվորյակ եղբոր դերը՝ «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմում։ Ռայն Էվենսի դերը նա խաղում է նաև ֆիլմի երկրորդ («Բարձրագույն դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ») և երրորդ («Բարձրագույն դպրոցի մյուզիքլ։ Ավարտական երեկո») մասերում։ Ինչպես նաև 2006 թվականին նա խաղում է Իտանի դերը «Վերադարձ Հելոինտաուն» ֆիլմում, և երիտասարդ Լեկս Լյուտորի դեր «Սմոլվիլլի գաղտնիքները» հեռուստասերիալի վեցերորդ սեզոնում։

2008 թվականին խաղում է լուսանկարիչի, ֆոտոլրագրողի և ակտիվիստ ով պայքարում էր գեյերի իրավունքի համար, Գասա վան Սենթի «Միլք» կենսագրական ֆիլմում։ Նույն թվականին նկարահանվում է «Խոհարարի արկածները» կատակերգությունում, որտեղ խաղում էր տղայի դեր, ով ուտելիք էր ստեղծում ոչինչից։

2009-2010 թվականներին նկարահանվել է և կատարել երգեր «Ես համբուրել եմ վամպիրի» ռոք-մյուզիքլում։ Նաև 2010 թվականին կաղացել է «Լեգենդ պարող նինձիայի մասին» ֆիլմում։ 2011 թվականին խաղացել է Լեկս Լյուտորի դերը՝ «Սմոլվիլլի գաղտնիքները» տասներորդ սեզոնում։

Բացի որպես դերասան ներկայանալուց, նա ներկայացել է, որպես ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ 2008 և 2009 թվականներին նրա կարճամետրաժ ֆիլմերը՝ «Իրական որդի» (անգլ.՝ «The Real Son») և «Ավիգեյլ Հարրիսի զարթոնքը» ({{lang-en|«The Awakening of Abigail Harris») ստացել են մրցանակները Park City Film Music Festival փառատոնում։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում երգել է երգչախմբում և կազմակերպել է տղամարդկանց ակապելա խումբ։ «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմում նկարահանվելուց հետո Գրեյբիլը, ֆիլմի մյուս աստղերի հետ մասնակցել է «High School Musical: The Concert» համերգային շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայի քաղաքներով։

Լուկասը նաև կատարել է՝ «Աղվեսը և որսորդ շունը 2» մուլտֆիլմի սաունդթրեկը։ Նաև կատարել է «Go the Distance» երգը՝ «Գերկուլես» մուլտֆիլմից, «Disneymania 5» երաժշտական հավաքածուի համար։ 2007 թվականին Նատալիա Բոսլիի հետ միասին գրել է՝ «You Got It» երգը։

Լուկաս Գրեյբիլ նվագում է՝ կիթառ, դաշնամուր և հարվածային գործիքներ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #101897752X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  1. ↑ Record #101897752X
  2. ↑ Person Profile
  3. ↑ Biography Արխիվացված 2016-05-29 Wayback Machine
  4. Kickapoo Theatre Hall of Fame Members
  5. Alumni Արխիվացված 2006-09-07 Wayback Machine
  6. ↑ Biography for Lucas Grabeel
  7. ↑ Alice Movie
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Գրեյբիլ» հոդվածին։