Jump to content

Խալեդ Թաժա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալեդ Թաժա
Ծնվել էնոյեմբեր 6, 1939
ԾննդավայրՍիրիա, Դամասկոս
Մահացել էապրիլ 4, 2012
Մահվան վայրՍիրիա, Դամասկոս
Քաղաքացիություն Սիրիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան

Խալեդ Թաժա (նոյեմբեր 6, 1939-ապրիլ 4, 2012[1]), սիրիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիացի տաղանդավոր դերասան։ Ծնվել է Սիրիայում՝ Դամասկոս քաղաքում։ Դերասանական գործունեությունը սկսվել է “Սաէք Ալ-Շահինա” ֆիլմով, որը 1966 թվականին արտադրել է Դամասկոսի կինոյի ազգային կազմակերպություն։ Մասնակցել է բազմաթիվ ֆիլմերի նկարահանման, սերիալների և հեռուստատեսային հաղորդումների պատրաստման։ 1968 թվականի, օգոստոսի 21-ին դարձել է արվեստագետների ասոցիացիայի անդամ։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2012 թվականի ապրիլի 4-ին՝ անբուժելի հիվանդության պատճառով։ Մինչդեռ մի շարք ակտիվիստներ հեռարձակեցին մի տեսնայութ, որը հաստատում էր որ 4 օր շարունակ մի շարք արվեստագետներ չարչարանքի են ենթարկվել, նրանցից մեկը եղել է Խալեդ Թաժան, ով Սիրիայի բանտերից մեկում էլ մահացավ, բայց հարազատները ժխտում են այս լուրը։

Գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինս արբանյակ է
  • Վարձելու տուն
  • Ա՜խ կեսուրիցս
  • Ակամա գող
  • Ներքևում գտնվող մարդիկ
  • Գիշերվա վերջում
  • Վերջին կրակոցը

Հեռուստատեսական գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիշերային որս
  • Սարդի ոստայնը
  • Յոթ դռները
  • Փոքրիկ միլիոնատերը
  • Առանց թևերի կանայք
  • Գլխավոր տնօրենի օրագիրը
  • Հողի եղբայրները
  • Խիզախ մարդուն վերջը
  • Զայրույթի օրերը
  • Օտարը և գետը
  • Եղջերուներ գայլերի անտառում
  • Քաղաքին հատակը
  • Քաղաքին գաղտնիքները
  • Ձին
  • Լույսի բիծը
  • Մեծ երազներ
  • Լռության սահմանը
  • Ձմռան ծաղիկները
  • Ղեկավարը (2011)
  • Իշամեղվի բույնը (2010)
  • Օրերու ընթացքում
  • Չորս եղանակները
  • Պատրանք չէ
  • Դատապարտվածը
  • Հիշողության մեջ ոճրագործություն
  • Ճամփորդություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. وفاة الفنان السوري خالد تاجا، جريدة الوطن، دخل في 4 أبريل 2012