Խաղողենու տնկարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղողի տնկարան, խաղողի վազի յուրարմատ և պատվաստված տնկիների աճեցման համար հատկացված հողամաս։ Յուրարմատ տնկիների տնկարանը կազմված է որթատունկադաշտից, շրջանացված սորտերի մայրուտներից, մատերի և տնկիների պահեստարաններից, մատերի վերատնկման նախապատրաստման (շերտադարսում, հարդարում) համար նախատեսված խանդակներից կամ ջերմոցներից, պատվաստված տնկիների համար՝ խաղողի որթատունկադաշտից, մայրուտներից, պատվաստման տեղից, շերտադարսման շինությունից և ջերմոցից, պատվաստված բույսերի կոփման խրամներից կամ ջերմոցներից, տնկիների ու կտրոնների պահեստարաններից։ Որթաունկի դաշտը 25-50 ց/հա է (1 հեկտարում՝ 70-80 յուրարմատ կամ 50-60 պատվաստված տնկիներ)։ Խաղողի որթատունկադաշտը տեղաբաշխվում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։