Jump to content

Խաչատուր Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուր Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչատուր Ավագյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1925(1925-09-25)
ԾննդավայրՔանաքեռավան, Հայաստան
Վախճանվել էհունվարի 23, 2012(2012-01-23)[1] (86 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթատերագետ, դրամատուրգ և երգիծաբան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Խաչատուր Ավագյան Վիքիդարանում

Խաչատուր Աբգարի Ավագյան (սեպտեմբերի 25, 1925(1925-09-25), Քանաքեռավան, Հայաստան - հունվարի 23, 2012(2012-01-23)[1], Երևան, Հայաստան)[2], հայ թատերագետ, դրամատուրգ, երգիծաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀԽՍՀ Կոտայքի շրջանի Քանաքեռ ավանում (այժմ՝ Երևան քաղաքի շրջագծի մեջ)։ 1945 թվականին ընդունվել և 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1950 թվականին աշխատանքի է անցել Կոտայքի շրջսովետի գործկոմի կուլտլուս աշխատանքի բաժնում, սկզբում իբրև տեսուչ, 1951-1953 թվականներին՝ բաժնի վարիչ։ 1954-1956 թվականներին աշխատել է ՀԿԿ Կոտայքի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնում որպես հաստիքային պրոպագանդիստ։ 1957-1989 թվականներին աշխատել է «Սովետական արվեստ» հանդեսի խմբագրությունում, 1954 թվականից եղել է հանդեսի պատասխանատու քարտուղարը։ 1974 թվականին «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան։ 1966-1967 թվականներին, համատեղության կարգով, աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում իբրև կրտսեր գիտաշխատող։

Հայաստանի թատրոնները բեմադրել են նրա «Ակունք», «Երազն ի բարին կատարվի», «Ջոնին և ավազակները», «Ճռճռացող դռներ», «Ամենապիտանին», «Ուղղում» և այլ պիեսներ[3]։

Խ. Ավագյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թադևոս Սարյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1964, 158 էջ։
  • Հայ սովետական թատրոնի պատմություն (աշխատության ներածական բաժինները գրել է Խ. Ավագյանը Բաբկեն Հարությունյանի հետ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 647 էջ։
  • Մհեր Մկրտչյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1970, 16 էջ։
  • Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1973, 219 էջ։
  • Թատրոնը և ժամանակը (հոդվածների ժողովածու), Ե. Հայկական թատերական ընկերություն, 1975, 274 էջ։
  • Կարպ Խաչվանքյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1979, 134 էջ։
  • Գրիգոր Տեր-Գրիգորյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1983, 100 էջ։
  • Ժամանակի հետ (հոդվածների ժողովածու), Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1985, 223 էջ։
  • Ճշմարտախոս աղվեսը (հեքիաթ-պիես), Երևան, «Լուսակն», 2008, 78 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=13307
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Խաչատուր Ավագյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 59-60.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Ավագյան» հոդվածին։