Խելատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խելատներ (հուն․՝ chele–տկուցք), մետաղների հետ օրգանական նյութերի ներկոմպլեքսային միացություններ, որոնց մեջ մետաղի (երկաթ, պղինձ, ցինկ և այլն) ատոմը կապված է օրգանական միացությունների 2 կամ ավելի թվով ատոմների հետ (կոմպլեքս առաջացնող, խելատային ազդակ), օգտագործվում են որպես միկրոպարարտանյութ։ Լավ լուծվում են ջրում և յուրացվում բույսերի կողմից, չեն կլանվում հողում, պարունակում են 10–12% Fe, 6–10% Zn, 8–10% Mn, 9–18% Cu։ Խելատները հող են ներմուծում (կից պարարտանյութերի հետ), կիրառում են ոչ արմատային լրասնուցումների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։