Խեյրիմլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայտասար (այլ կիրառումներ)
Նախկին գյուղ
Խերմլու
Xeyrimli
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Շրջան-
Մակերես4,1 կմ²
ԲԾՄ764 մետր
Բնակչություն0 մարդ
Ժամային գոտիUTC+4
Խեյրիմլի (Ադրբեջան)##
Խեյրիմլի (Ադրբեջան)

Խերմլու (ադրբ.՝ Xeyrimli՝ Խեյրիմլի), նախկին գյուղ հայ-ադրբեջանական շփման գծի վրա, հանդիսանում է վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ հանդիսանում է Ադրբեջանի Ղազախի շրջանի տարածք։

Հայաստանի Հանրապետության համար այն հանդիսանում է հայ-ադրբեջանական շփման գծին գտնվող մի քանի բնակավայրի համար անվտանգության սահմանային գոտի՝ 1992 թվականից վերահսկվելով Հայաստանի զինված ուժերի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն մի շարք վերլուծությունների՝ Խեյրիմլի գյուղը հիմնել են հայկական Խերումյաններ մելիքական դինաստիայի ներկայացուցիչները։ «Արձագանք» շաբաթաթերթի թղթակից Քաջիկյանը 1888 թվականինայցելել է Կունեն (ներկայիս Կիրանց) գյուղ, որի անտառապատ լքված տարածքում հաշվառել է 7 եկեղեցի, հին գերեզմանատեղի, կամուրջներ և պնդել, որ այն նախկինում եղել է քաղաքատեղի։ Հաշվի առնելով Սուրբ Աստվածածին եկեղեցու արձանագրությունը՝ նշել է, որ Խերումյանների ժառանգների մի մասն ապրում է Կունենում, մի մասը Թիֆլիսում, իսկ մյուս մասն էլ մահմեդականություն ընդունելով՝ տեղափոխվել է մոտակա Խերումլի գյուղ, որը իր այցելության ժամանակ արդեն թաթարացած բնակավայր էր։ Քաջիկյանը նշել է, որ երբ այցելել է Խերումլի, այնտեղի բնակիչները խոստովանել են, որ ունեն հայկական ծագումը։ Ըստ ուսումնասիրությունների՝ այս տարածքներում 18-րդ դարի երկրորդ կեսից և 19-րդ դարում մեծ չափերի էր հասել հայ բնակչության բռնի կրոնափոխությունը։ Այդպիսի բնակավայրերից էր Խերումլին, որտեղ հաստատվել են Խերումյաններ մելիքական դինաստիայի այն ժառանգները, ովքեր մահմեդականացվել էին[1][2][3][4]։

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմի ժամանակ՝ մինչև 1992 թվականի մարտը Խերմլուն հանդիսացել է ադրբեջանական ռազմական հենակետ, որտեղ տեղակայված էին Ադրբեջանի ոստիկանության հատուկ ուժերը և նրանց զրահատեխնիկան։ Խերմլուից ադրբեջանցիները պարբերաբար գնդակոծվում էին հարևան հայաբնակ Կիրանց, Ոսկեպար, Ծաղկավան և այլ գյուղեր[5]։ 1992 թվականի մարտի 8-ից գյուղի տարածքը անցել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի վերահսկողության ներքո[6]։

Գյուղի հանձնումն Ադրբեջանին[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի ապրիլի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Խեյրեմլի գյուղը հանձնվելու է Ադրբեջանին և այդ նպատակով ձևավորվել է սահմանազատման հանձնաժողով[7]։ Նույն թվականի մայիսի 2-ին Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը սկսել է Խեյրեմլիի տարածքի ականազերծում, որպեսզի սահմանազատման հանձնաժողովը կարողանա սահմանազատման աշխատանքներ իրականացնի[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բանբեր Մատենադարանի 2020, թիվ 29, «Հյուսիսարևելյան Հայաստանի մելիքությունները XVII դարում», հեղինակ՝ Անդրանիկ Եսայան, ISSN:1829-054X
  2. Արձագանք, 1888, № 10, էջ 134։
  3. Դիւան հայոց պատմութեան, գիրք Գ., Սիմէոն կաթողիկոսի յիշատակարանը, Թիֆլիս, 1894, էջ 303։
  4. «Խերումյանների հիմնած գյուղը՝ Խեյրիմլի կամ Խեյրումլու» հոդված abcmedia.am կայքում,(արխիվացված 20․05․2024 թվականին)։
  5. Ավանգարդի» պարեբարական, N4, հունվարի 14, 1992թ.։
  6. «Ermənistan-Azərbaycan, Dağlıq Qarabağ münaqişəsi nəticəsində Qazax rayonunda hərbi təcavüzün nəticələri barədə MƏLUMAT». Qazax Rayon İcra Hakimiyyəti.
  7. «Փաշինյանը՝ Կիրանցի բնակիչներին՝ պետք է հոգեբանական տրանսֆորմացիա տեղի ունենա, որ այլեւս առաջնագիծ չկա, կա պետական սահման, բանակի այդտեղից դուրս գալը լավ բանի նշան է» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 20․05․2024 թվականին)։
  8. «ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ» հոդված tert.am կայքում, (արխիվացված 20․05․2024 թվականին)։