Jump to content

Խիոս (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Խիոս
հուն․՝ Χίος
Տեսարան Խիոս կղզում
ԵրկիրՀունաստան Հունաստան
Ենթարկումվարչական կենտրոն
ՊերիֆերիաՀյուսիսային Էգեյան կղզիներ
Շրջան Խիոս
Հիմնադրված էմ. թ. ա. 900 թ.
Մակերես22.823 կմ²
ԲԾՄ10 մ
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն23․779 մարդ (2001)
Հեռախոսային կոդ22710
Փոստային դասիչ82100
Պաշտոնական կայքchioscity.gr
Խիոս (քաղաք) (Հունաստան)##
Խիոս (քաղաք) (Հունաստան)

Խիոս (հուն․՝ Χίος), խոշոր քաղաք և նախկին վարչական շրջան Հունաստանի Հանրապետության Հյուսիսային Էգեյան կղզիների պերիֆերիայի Խիոս կղզու վրա[1]։

2011 թվականին Հյուսիսային էգեյան կղզիների ինքնակառավարման մարմինների բարեփոխման ընթացքում Խիոս կղզին կազմում էր Խիոսի շրջանի մաս[2]։

Այն գտնվում է համանուն կղզու արևելյան ափին, ուղղված դեպի թուրքական Չեշմե ափամերձ քաղաքը։ Ըստ 2001 թվականի համահունական մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում էր 32,000 մարդ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Խիոս կղզու արևելյան հատվածում։ Կլիման հիմանականում մերձարևադարձային և տաք է։ Այն բնորոշվում է տաք ամառներով և մեղմ ձմեռներով։ Գարնանը այստեղ են գալիս Միջերկրական ծովից եկող տաք ծովային հոսանքները՝ գոլֆստրիմները, որոնք մեծ ազդեցություն են ունենում կլիմայի վրա և իրենց հետ բերում ջերմություն և խոնավություն։

Հատկապես կարևոր դեր ունի Հունաստանի արդյունաբերության մեջ, որպես երկրի արևելյան նավահանգիստ և թուրքական սահմանամերձ բնակավայր։ Քաղաքը հնագույն քաղաքակրթությունների համադրություն է։ Այն մեջ ծաղկում է ունեցել Միջին դարերում։ Իր պատմության վերջին 200 տարիների ընթացքում քաղաքը ունեցել է նավահանգստի կարգավիճակ։

1881 թվականի Հունաստանի ավերիչ երկրաշարժից հետո քաղաքը ամբողջովին փլուզվել է և հետո կառուցվել միայն նոր ոճական կառուցվածքներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կղզու համայնապատկեր
Կղզու համայնապատկեր


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]