Jump to content

Խուրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խուրս
ադրբ.՝ Xurs
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՕրդուբադի շրջան
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն155 մարդ (2010)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Խուրս (Ադրբեջան)##
Խուրս (Ադրբեջան)

Խուրս[1] (ադրբ.՝ Xurs), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Տեղակայված է Նորակերտից մոտավորապես 4 կմ ձորն ի վար, դեպի Բիստ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուրսի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Հայերն այստեղ բնակվել են մինչև 20-րդ դարի սկզբները[2]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի եկեղեցի, որը ներկայումս ունի խաթարված վիճակ։ Հորինվածքը՝ եռանավ բազիլիկ։ Տեղական որձաքարով կառուցված Խուրսի եկեղեցու անվան և անցյալի մասին տեղեկություններ հայտնի չեն։ Եկեղեցու ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ նրա նախկին շինությունը կառուցվել է վաղ դարերում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 75 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։