Jump to content

Ծակքար (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծակքար (այլ կիրառումներ)
Ծակքար
Բնութագիր
Երկարություն12 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳեղամա լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՁորագյուղ, Չորգետ և Տիրոջաղբյուր
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Ծակքար, Ծակքարի ջուր, Ծակաքար, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավային մասի արևելյան լանջերից և Ծակքար գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք թափվում Սևանա լիճ։ Երկարությունը՝ 12 կմ։

Հոսում է խոր կիրճով, որի առկայությամբ էլ Ղ. Ալիշանը բացատրել է գետի անունը։ Հնում հարուստ էր կողակ ձկնատեսակով։ Ղ. Ալիշանը «Սիսականին» կցված քարտեզում Ծակքարը սրա աջ օժանդակի անունով կոչվել է Կողագետ[1][2]։ Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում «Սևան» ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում գտնվում է «Լիճք-Արգիչի» արգելոցը[3]։ 2018 թ. Ծակքար գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «միջակ»[4]։ Նույն թվականի հուլիսին հասարակության օգնությամբ կատարվել են Ծակքար գետի մաքրման աշխատանքներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 58 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 831 — 992 էջ։
  3. «<<Լիճք-Արգիչի>> արգելոց / 07.12.2018». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  4. «ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  5. «Ծակքար գետի մաքրման աշխատանքներ «Recycle it» ծրագրի շրջանակներում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.