Jump to content

Կալևիպոեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալևիպոեգի պատկերազարդումից, հեղինակ Օսկար Կալլիս

Կալևիպոեգ (էստ․՝ Kalevipoeg, Կալևի որդի), էստոնական դիցաբանության դյուցազուն հերոս։ Նաև այդ անունն ունի նրա մասին գրված էստոնական հերոսապատումը, որով բացատրվում է աշխարհի ստեղծումը։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկա Կալևիպոեգի գործունեության հետ է կապվում բնաշխարհի ձևավորումը՝ քարեր կուտակելը, որից առաջացել են լեռներ, անտառները կտրելը, որ դաշտեր է առաջացրել, հերկելը, որ բլրաշարեր է առաջացրել, նրա ջրհորները դարձել են լճեր, որտեղ պառկել է՝ առաջացել են քաղաքներ և այլն։

Կալևիպոեգը նաև չար ուժերի դեմ պայքարող է, արտաքին թշնամու և ժողովրդին նեղացնողների դեմ ելնող հերոս։

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնական երգերի և ասքերի հիման վրա էստոնացի գրող և բժիշկ Ֆրիդրիխ Կրեյցվալդը (էստ․՝ Friedrich Reinhold Kreutzwald, 1803-1882), կարելական «Կալևալա» հերոսական էպոս նմանությամբ 1857-1861 թվականներին ստեղծեց «Կալևիպոեգ» էպոսը, որ զգալի ազդեցություն թողեց էստոնական գրականության վրա։ «Կալևիպոեգ» էպոսը ստեղծելու միտքը պատկանում է Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելմանին (էստ․՝ Friedrich Robert Faehlmann, 1798-1850

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպոսը բաղկացած է 20 երգից։ «Կալևիպոեգ»-ի բնօրինակը գրված է ռունի հանգով, որը բնորոշ է հնագույն էստոնական ժողովրդական երգերին։ Գրված է հին էստոներենով։ «Կալևիպոեգ»-ի հիման վրա գրվել են բազմաթիվ գեղարվեստական և երաժշտական ստեղծագործություններ։

Թարգմանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 թվականին հրատարակվել է էսպերանտո լեզվով՝ Հիլդա Դրեզենի թարգմանությամբ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 171
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալևիպոեգ» հոդվածին։