Jump to content

Կառլոս Խոակին Կոռեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլոս Կոռեա
իսպ.՝ Carlos Joaquín Correa
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կարլոս Կոռեա
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 13, 1994(1994-08-13)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Խուան Բաուտիստա, Արգենտինա
Հասակ 188 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 11
Պատանեկան կարիերա
2010-2012 Արգենտինա Էստուդիանտես
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2014 Արգենտինա Էստուդիանտես 53 (3)
2015-2016 Իտալիա Սամպդորիա 25 (3)
2016-ներկա Իսպանիա Սևիլյա 25 (4)
Ազգային հավաքական
2017-ներկա Արգենտինա Արգենտինա 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 15, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 13, 2017

Կարլոս Կոռեա (իսպ.՝ Carlos Joaquín Correa, օգոստոսի 13, 1994, Խուան Բաուտիստա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Սևիլյայի» և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էստուդիանտես»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոռեան արգենտինական ակումբի կազմում իր դեբյուտը նշել է 2012 թվականի մայիսի 19-ին՝ «Բենֆիելդ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 0-3 հաշվով։

Կարլոսը իր առաջին պաշտոնական գոլը թիմի կազմում խփել է 2014 թվականի մայիսի 10-ին՝ «Սան Լորենցո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով։

«Սամպդորիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերի 22-ին Կարլոս Կոռեան տեղափոխվել է «Սամպդորիա»։ Թիմը նրա համար վճարել է 10 միլիոն դոլլար[4]։ Նա թիմի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր և ստացել 8 համարի մարզաշապիկը[5]։

Իտալական ակումբի կազմում նա իր դեբյուտը նշել է 2015 թվականի փետրվարի 15-ին՝ «Կիևո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-2 հաշվով[6]։

Կոռեան իտալական ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2016 թվականի հունվարի 17-ին՝ «Կարպի»-ի դեմ խաղում[7]։

«Սևիլյա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 10-ին՝ 13 միլիոն եվրոյի դիմաց Կարլոս Կորեան տեղափոխվել է իսպանական «Սևիլյա»[8][9]։

Նա թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2016 թվականի օգոստոսի 17-ին՝ «Բարսելոնա»-ի դեմ խաղում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Estudiantes transfiere a Correa en 10 millones de dólares» [Estudiantes transfer Correa for 10 million dollars] (իսպաներեն). Estudiantes de La Plata. 2014 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Benvenuto Joaquin: Correa alla Sampdoria fino al 2019» [Welcome Joaquin: Correa to Sampdoria until 2019] (իտալերեն). UC Sampdoria. 2015 թ․ հունվարի 9. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. «Chievo 2–1 Sampdoria». Football-Italia. 2015 թ․ փետրվարի 15. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «Carpi 2–1 Sampdoria». Football-Italia. 2016 թ․ հունվարի 17. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. «Acuerdo entre Sevilla FC y UC Sampdoria para el traspaso de Joaquín Correa» [Agreement between Sevilla FC and UC Sampdoria for the transfer of Joaquín Correa] (իսպաներեն). Sevilla FC. 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. «Raggiunto con il Sevilla un accordo per la cessione di Correa» [Reached with Sevilla an agreement for the transfer of Correa] (իտալերեն). UC Sampdoria. 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. «SuperArda ya está aquí» [SuperArda is already here]. Marca. 2016 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Խոակին Կոռեա» հոդվածին։