Ծնվել է 1969 թ.մայիսի 25-ին Երևանում։ 1986 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո 1989 թվականին տեղափոխվել է Երևանի պետական համալսարանիպատմության ֆակուլտետ, որն ավարտել է 1993 թվականին։ 1995 թվականի փետրվարից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա` կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող։ 1998 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1998-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնը։ 2008 թվականիցՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական հարցերի գծով փոխտնօրենն է։ Մինչև 2010 թվականը Պատմության ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 004 ՙՀայոց պատմության՚ մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն էր։ Հեղինակ է մոտ երեք տասնյակ գիտական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկի և 2 մենագրությունների։ Զեկուցումներով հանդես է եկել միջազգային և հանրապետական մի շարք գիտաժողովներում։ Նա ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի Պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ է, եղել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանի Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ։ 2015 թ.դեկտեմբերի 28-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 2016 թ. նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[1]։