Jump to content

Կարլսրուեի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլսրուեի կենդանաբանական այգի
Zoologischer Stadtgarten Karlsruhe
Տեսակկենդանաբանական այգի
Կազմված էTierpark Oberwald?
Երկիր Գերմանիա
ՎարչատարածքԿարլսրուե
ՏեղագրությունEttlinger Straße 6, 76137 Karlsruhe
Հիմնվել է1865
ՄակերեսԿենդանաբանական այգի՝ 9 հա
Քաղաքային այգունը՝ 22 հա
Անտառապուրակ՝ 16 ակր
ԱնդամակցությունԿենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական միություն, Verband der Zoologischen Gärten? և Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիա
Կարլսրուեի կենդանաբանական այգիը գտնվում է Գերմանիաում
Կարլսրուեի կենդանաբանական այգի
Կարլսրուեի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Կարլսրուեի կենդանաբանական այգի
Զեբրը կենդանաբանակ այգում

Կարլսրուեի կենդանաբանական այգի (գերմ.՝ Zoo Karlsruhe), Եվրոպայի ամենամեծ և ամենահին կենդանաբանական այգիներից մեկն է։ Գտնվում է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Իննենշտադտ քաղաքային շրջանում (Innenstadt): Այս այգին հիմնադրվել է 1865 թվականին։ Կենդանաբանական այգին ներառում է 150 տեսակի շուրջ 800 կենդանիներ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից կենդանաբանական համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիջականորեն գլխավոր մուտքի մոտ (հարավային դրամարկղի մոտ) գտնվում է ֆլամինգոների ազատավանդակը։ Տաղավարը, որին կենդանաբանական այգին մեծ ուշադրություն է դարձնում, բացվել է 2000 թվականին։ Սա սպիտակ արջերի մեծ բաժինն է։ Այն կառուցած է Արկտիկայի և տունդրայի կրկնօրինակով. ամեն ինչ հիշեցնում է այս տաղավարը Հյուսիսային լայնությունների միջավայրը։ Այն բաժանված է երեք մասերից, որպեսզի հնարավորություն ընձեռնվի բաժանել կենդանիներին ըստ սեռի և տարիքի։ Նույնիսկ սառցալեռների կրկնօրինակներ կան այստեղ, որոնք բավականին տպավորիչ տեսք ունեն[2]։ Այցելուները դիտահարթակից, որը ապակեպատ է, կարողանում են հետևել կենդանիներին և նրանց վարքին նույնիսկ այն պահին, երբ վերջիններս ջրի տակ են գտնվում։ Այսօր այստեղ են ապրում հյուսիսային սպիտակ արջերից Վիտուսը, Նիկան, Լարիսան, որոնք բերվել են Ռոստոկից, Վիեննաից և Շտուտգարտից։

Քաղաքային այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգու հուշարձաններից

Քաղաքային այգին Կարլսրուեի կենդանաբանական այգու կենտրոնական մասն է զբաղեցնում։ Սակայն առանձին այգի չի համարվում, քանի որ միայն կենդանաբանական այգի այցելողները կարող են տեսնել այն։

Համալիրն իրենից ներկայացնում է վարդաստան, որտեղ կան շուրջ 15 հազար վարդեր՝ ընդհանուր 200 տեսակների[3]։ Այգու ամենակարևոր մասերից է համարվում նաև ճապոնական այգին։ Վերջինս հիմնադրվել է 1918 թվականին և համարվում է եվրոպական տարածաշրջանում ամենահին ասիական այգիներից մեկը։ Այգու տարածքում մեծ ճանաչում ունի նավային հատուկ գնացքը, որը երթևեկում է այգու լճակում։

Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ այստեղ անցկացվում է Կրակների փառատոն (վերջին անգամ անցկացվել է 2015 թվականին)։ Փառատոնի ընթացքում հազարավոր մոմեր, լապտերներ ու լուսավորող սարքավորումներ են զարդարում այգին։

Կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ կենդանաբանական այգու և քաղաքային զբոսայգու տարածքում անցնում է կամուրջ՝ զբոսնողների համար նախատեսնված։ Այն կոչվում է Կարլ Բիրկմանի կամուրջ։ Անունը տրվել է ի պատիվ Կենդանաբանական այգու 1963-1979 թվականների ղեկավարի։ Այս կամուրջը նաև կապում է Զյուդշտադտն ու Զյուդվեստշտադտը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ута Шмитт: Город-сад Карлсруэ. Исторический тур, Карлсруэ 2007. (Uta Schmitt: Der Stadtgarten in Karlsruhe. Ein historischer Streifzug, Karlsruhe 2007.) ISBN 3-88190-448-4 (գերմ.)
  • Аннелоре Риеке-Мюллер, Лотар Дитрих: Вблизи ревущего льва. Истоки зоологических садов в немецко-говорящих странах 1833-1869, Кёльн/ Веймар/Вена 1998, стр. 195-197. (Annelore Rieke-Müller, Lothar Dittrich: Der Löwe brüllt nebenan. Die Gründung Zoologischer Gärten im deutschsprachigen Raum 1833-1869, Köln/Weimar/Wien 1998, S. 195-197.)(գերմ.)
  • Дорис Лотт: Антон - белый медведь. Медвежьи истории из зоопарков Карлсруэ и Штутгарта. Фридрих Вильгельм Бад Халл, 1997 (Doris Lott:Anton, der Eisbär – Eine bärenstarke Geschichte aus dem Karlsruher Zoo und der Stuttgarter Wilhelma, Bad Friedrichshall, 1997)(գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Entstehung des Karlsruher Zoo» (German). Karlsruhe Zoo's official Website. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Официальный сайт зоопарка. (die offizielle Webseite des Zoos) Արխիվացված 2008-06-17 Wayback Machine(գերմ.)
  3. там же Արխիվացված 2008-07-02 Wayback Machine(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլսրուեի կենդանաբանական այգի» հոդվածին։