Կարմիրավան, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում, Մարտակերտ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։ Ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ, խաղողագործությամբ, հացահատիկների մշակությամբ և բանջարաբուծությամբ։
1991 թվականի դրությամբ ուներ միջնակարգ դպրոց, ակումբ-գրադարան, բուժկայան և մանկապարտեզ[1]։