Jump to content

Կարմիր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր (այլ կիրառումներ)
Կարմիր
Բնութագիր
Երկարությունմոտ 170 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎասպուրականի լեռներ
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղչայ, Ալյանդռուդ և Աղանդռոտ
Երկիր Թուրքիա և  Իրան
ԵրկրամասԱրևմտյան Ադրբեջան
ՋրահավաքԿասպից ծովի ավազան

Կարմիր, Ագչայ, Ակչայ, Աղչայ, Կզլչայ, Ղզըլչայ, Քըըզլչայ, վերին հոսանքում՝ Կոտոր, այժմ՝ Կոտուր[1]), գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը։ Երկարությունը՝ մոտ 170 կիլոմետր։ Սկիզբ է առնում Կոտուրի (Վասպուրականի լեռներ) լեռնաշղթայի արևմտյան լանջից։ Հոսում է նախ դեպի արևելք, ճեղքում Կոտուրի լեռնաշղթան, ապա թեքվում հյուսիս-արևելք, ընդունում ձախից Էլենդ (Աղանդռոտ), Աղչայ, իսկ աջից՝ Մարանդ (Զիլբիրչայ) վտակները և Նախիջևանի դաշտում միախառնվում Արաքսին։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը ապրիլ-մայիսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 53 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 330