Կարպիս Փափազյան
Կարպիս Փափազյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Սլիվեն, Բուլղարիա |
Մահացել է | հունիսի 25, 2019 |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | գործարար |
Կարպիս Փափազյան (1920, Սլիվեն, Բուլղարիա - հունիսի 25, 2019, Վիեննա, Ավստրիա), հայ գործարար, ազգային բարերար, հասարակական ու համայնքային գործիչ։ Եղել է Եվրոպայում Գարեգին Նժդեհի թիկնապահը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1940 թվականին տեղափոխվել է Վիեննա։ 1988 թվականից նրա ցանկությամբ հայությանն ու հայ մշակույթին աջակցած օտար անհատներին տրվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կարպիս Փափազյան» մրցանակը[2]։
Անդամություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարպիս Փափազյանը եղել է ավստրո-հայկական մշակութային ընկերության պատվո անդամ (1979), Վիեննայի հայ ուսանողական և երիտասարդական միության պատվո անդամ (1980), Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի պատվո անդամ (1985 թվական), «Արարատ» մարզական միության պատվավոր մարզիկ (2010)[3]։